Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Սոսնովսկի․ Եվրոպան չի դիտարկում Ադրբեջանը որպես առանձին երկիր

Օգոստոս 17,2020 16:25

Aravot.am-ը զրուցել է լրագրող, գերմանական World Economy պարբերականի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Սոսնովսկիի հետ։

Նա կարծում է, որ Եվրոպան կրկնակի ստանդարտներ է օգտագործում Բելառուսի և Ադրբեջանի հարցով․ երկու երկրներում էլ իշխանությունը 26 տարի և ավելի մի ընտանիքի ձեռքում է, սակայն Եվրամիությունը տարբեր ձևով է արձագանքում երկու երկրներին․ «Ադրբեջանը առանձին հարց է, որը Եվրոպայի համար կապված է Թուրքիայի հետ։ Նրանք չեն դիտարկում Ադրբեջանը որպես առանձին երկիր, որի հետ պետք է բանակցություններ անցկացնել կամ որին պետք է դիտարկել որպես առանձին խաղացողի։ Միշտ դիտարկվում է Թուրքիայի շահերի և մտադրությունների հետ միասին, և այդ առումով՝ Ադրբեջանին տրվում է Անկարայի փոքր եղբոր դերը։ Եվ երբ որ Եվրամիության մակարդակով ինչ-որ որոշում է ընդունվում, ապա հետին ֆոնին Թուրքիայի ստվերն է, և այդ մասին նրանք միշտ մտածում են։

Կարծում եմ՝ դժվար հարց է կապված Արցախի՝ Ղարաբաղի և Հայաստանի հետ, և Եվրամիության համար անհասկանալի է, որ կողմը բռնել, որովհետև երբ նրանք սկսում են այդ հարցի շուրջ մտածել, Ցեղասպանության ճանաչման հարցն է առաջանում, ժողովրդի ինքնորոշման հարցն է առաջանում, իսկ դա Եվրոպայի համար շատ ցավոտ հարց է, որովհետև նրանք լուծված են համարում, բայց բոլորը գիտեն, որ լուծված չէ Սերբիայի և Կոսովոյի հարցը, և դա շղթայական ռեակցիա է։ Այդ իսկ պատճառով, փորձում են շատ այդ հարցի մեջ չխորանալ, և կան ինչ-որ բաներ, որոնց մասին պետք է բաց հայտարարեին, բայց վախենում են այդ մասին խոսեն, և իրերը իրենց անուններով չեն կոչում։ Չնայած, ԵԱՀԿ և տարբեր դիտորդական առաքելության աշխատակիցների հետ շփման ընթացքում տեսնում և լսում եմ, թե նրանք ինչ են խոսում։ Նրանք խելամիտ բաներ են ասում են, նրանք խոսում են մարդու իրավունքների խախտման մասին, նրանք խոսում են ժողովրդի ինքնորոշման իրավունքնի խախտման մասին, նրանք խոսում են ռազմական հանցագործությունների մասին, նկատի ունեմ՝ անվանելով Ադրբեջանին, Թուրքիայի մասին ընդհանրապես լռում եմ, շատ լուրջ հարց է։

Բայց երկակի ստանդարտները նորմալ երևույթներ են, աշխարհն այնտեղ գոյություն ունի։ Եվ երբ նրանք երկակի ստանդարտների մեջ են մեղադրում մեկ այլ երկրի, ասենք՝ Իսրայելին կամ Ռուսաստանին, իրենք գիտեն, որ տառապում են նույն խնդրով։ Նրանք աշխատում են երկակի, եռակի, քառակի ստանդարտների սկզբունքով։ Ինչպես, իրենք՝ գերմանացիներն են ասում, մենք չենք սահմանում մեր հարևաններին կամ գործընկերներին, նրանով, որ դուր են գալիս մեզ, թե ոչ, այլ միայն այն սկզբունքով՝ շահավե՞տ է, թե՞ ոչ։ Շահավե՞տ է հիմա ընդունել Ադրբեջանի դիրքորոշումը, կընդունեն այդ դիրքորոշումը, վաղը դա կփոխվի, նրանք միանգամից Հայաստանի կողմը կդառնան և ամբողջովին կընդունեն Հայաստանի դիրքորոշումը։ Այդ պատճառով՝ նրանց հետ նման քաղաքականություն պետք է վարել՝ հույսը չդնել ազնվության, պատվի վրա, և միայն պետք է մտածել սեփական շահի մասին, հետամուտ լինել սեփական շահին, անպայման ցույց տալ, թե ինչն եք դուք կամ ինչ-որ մի երկիր համարում իր շահը։ Եվ այնտեղ իրենք այդ դիրքորոշումը հասկանում են, որ խոսքը դատարկ բառերի մասին չէ, այլ կոնկրետ է՝ փող, մարդու իրավունքներ, այլ հարցեր, որոնց կարելի է մտցնել այս շրջանակ։ Այդ պատճառով՝ շահի մասին խոսելը, գործնականորեն պահել սեփական նկրտումները, և դրա հիման վրա ստեղծել հարաբերություններ, այդ թվում նաև Եվրամիության հետ»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31