«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին դեռ վերջնականապես չի կողմնորոշվել կատալոնյան ակումբում իր ապագայի հարցով: Սակայն Marca-ն գրում է, որ ֆուտբոլիստը ակումբի հետ կարիերան շարունակելու երեք հավանական տարբերակ ունի:
Առաջին. այս ամառ խզել պայմանագիրը: Սակայն «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն Մեսսիին դա թույլ չտալու համար պատրաստ է գնալ ամեն քայլի, որ պատմության մեջ չմնա որպես ակումբի այն ղեկավարը, որի օրոք ֆուտբոլի գերաստղը լքել է թիմը:
Երկրորդ. Մեսսին կմնա «Բարսելոնայում» մինչեւ 2021 թվականի ամառ, երբ կավարտվի պայմանագիրը ակումբի հետ: Այդ ժամանակ ֆուտբոլիստը կկարողանա այլ ակումբների հետ բանակցել սկսած հունվարից: Այս տարբերակը եւս կատալոնյան ակումբի ղեկավարության ձեռք չի տալիս:
Երրորդ. ֆուտբոլիստը կերկարացնի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ: Արգենտինացին ներկայումս սպասում է առաջիկա տարիների համար տեղի ունենալիքի շուրջ ակումբի արձագանքին: «Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր կնքելու հեռանկար կա, սակայն Մեսսին այս պահին դեռ սպասում է:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ