Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը հաստատել է, որ մասնակցելու է ինչպես Ամերիկայի բաց առաջնությանը, այնպես էլ Նյու-Յորքում կայանալիք «Masters»-ին:
«Այդ որոշումը կայացրել ենք թիմով՝ գիտակցելով պատասխանատվության աստիճանը եւ հնարավոր ռիսկերը: Հասկանում եմ, որ վիրուսը չի անհետացել, իսկ որոշ երկրներում ծանր վիճակը պահպանվում է: Սակայն ես հինգ ամիս անց վերադառնում եմ մրցումներին:
Շնորհակալություն մրցումների կազմակերպիչներին, որոնք ամեն ինչ անում են թենիսը վերադարձնելու համար: Վստահ եմ՝ ամեն բան կստացվի անվտանգ: Մենք բոլորս ահավոր կարոտել ենք թենիսը: Այնպես որ, կհանդիպենք Նյու-Յորքում»,-գրել է Խաչանովն իր ինստագրամում:
«Masters»-ը այս տարի Ցինցինատիից տեղափոխվել է Նյու-Յորք եւ կանցկացվի օգոստոսի 20-ից 28-ը:
Կարդացեք նաև
«US Open»-ը նախատեսված է անցկացնել օգոստոսի 31-ից սեպտեմբերի 13-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ