Թուրքիայի ներկայիս Բիթլիս նահանգի (Բաղեշ) Ահլաթ (Խլաթ) բնակավայրում՝ Վանա լճի ափին շարունակվում է մզկիթին կից նախագահական համալիրի շինարարական աշխատանքները։
Այստեղ՝ Թուրքիայի նախագահի համար առանձնացված սենյակում, Ռեջեփ Թայիփ Էրդողանը տիկնոջ՝ Էմինե Էրդողանի հետ ընդունելու է բարձրաստիճան հյուրերի։
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Մանազկերտի ճակատամարտում սելջուկ թուրքերի հաղթանակի առթիվ պետական մակարդակով կազմակերպվելիք միջոցառումների ժամանակ Էրդողանն ու իր կինը օգոստոսի 25-ին ժամանելու են Խլաթ և մնալու են իրենց համար նախատեսված այս համալիրի սենյակում։
Սենյակն արդեն ամբողջովին պատրաստ է: