Զանգվածային լրատվամիջոցները տեղեկացնում են, որ «Բարսելոնայի» ղեկավարությունն արդեն հեռացրել է Կիկե Սետյենին եւ հասցրել որոշել, թե ով է փոխարինելու նրան:
«Mundo Deportivo»-ի փոխանցմամբ, արդեն հայտնի է, թե կապտա-նռնագույնների ղեկավարի պաշտոնում նրան փոխարինելու է հոլանդացի մասնագետ Ռոնալդ Կումանը, որը ներկայումս այդ երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն է: Ըստ աղբյուրի, Կումանը կատալոնյան ակումբի հետ երկու տարվա պայմանագիր ստորագրելու համաձայնություն է ձեռք բերել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ