Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀ նախագահի հրամանագիրը՝ միասնական արտաքին քաղաքականության վարման գործում հանրապետության պետական կառավարման մարմինների գործունեությունը համակարգելու մասին

Օգոստոս 17,2020 11:59

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր՝ միասնական արտաքին քաղաքականության վարման գործում հանրապետության պետական կառավարման մարմինների գործունեությունը համակարգելու մասին։

Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ՝

Արցախի Հանրապետության պետական կառավարման համակարգում  արտաքին գործերի նախարարությունն արտաքին գործերի բնագավառում հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմինն է։

Արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման համակարգի այլ մարմիններն իրենց միջազգային բնույթի գործունեությունն իրականացնում են Արցախի Հանրապետության Նախագահի ծրագրի հիման վրա՝  արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցված:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը համակարգում է պետական կառավարման այլ մարմինների միջազգային բնույթի պաշտոնական գործունեությունը և միջազգային կապերը:

Արտաքին քաղաքականության հարցերի հետ կապված պաշտոնական հայտարարություններով հանդես են գալիս Արցախի Հանրապետության Նախագահը, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, իսկ այլ պաշտոնատար անձինք` Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ:

Արտաքին քաղաքական բնույթի պաշտոնական տեղեկատվությունը հրապարակվում է Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղարի կամ տեղեկատվական ծառայության,  արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի կամ տեղեկատվական ծառայության, ինչպես նաև  արտաքին գործերի նախարարության կողմից լիազորված ներկայացուցիչների միջոցով։

Պաշտոնատար անձինք և պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացուցիչներն իրենց լիազորությունների շրջանակներում կարող են հանդես գալ արտաքին քաղաքականության առանձին հարցերի վերաբերյալ հայտարարություններով և մեկնաբանություններով միայն Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցված դիրքորոշումներին համապատասխան:

Արցախի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց և մարմինների հետ հարաբերություններն իրականացվում են ԱԳՆ հետ համաձայնեցված։ Արցախի Հանրապետության պետական կառավարման մարմինները միջազգային համագործակցության ընթացքի և արդյունքների վերաբերյալ սահմանված ժամկետներում արտաքին գործերի նախարարությանը ներկայացնում են հաշվետվություն:

ԱՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31