Սեթ անունով այս երիտասարդը ինստագրամում ունի dudewithsign օգտահաշիվը, որտեղ հրապարակում է պաստառներով լուսանկարներ: Զանազան վայրերում տարբեր պաստառներով նա արտահայտում է իր տեսակետը համավարակի և, հատկապես, սոցիալական ցանցերում կատարվողի մասին, եւ հատկապես այն գրառումների մասին, որոնք անում են երիտասարդները:
«Դադարեցրեք հրապարակել ձեր հին արձակուրդների նկարները», «ՏիկՏոկում կատարվողը թողեք ՏիկՏոկում», «Ձեր ուտելիքը ֆոտոսեսիայի կարիք չունի», «Դադարեցրեք «նեղանալ չկա» ասելը՝ մինչեւ որեւէ վիրավորական բան ասելը», «Երազում եմ, թե երբ եմ դադարելու Zoom գործածել» եւ այլն:
Կարծում ենք, որ յուրաքանչյուրին առավել սրտամոտ էր «2021-ը բոլորիս տարին կլինի» պաստառը: