«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է․
Սոլակ գյուղի Մայրավանք վանական համալիրի մոտակայքում 16 տարեկան պատանին, ժայռից գլորվելով, ընկել է ցած (մոտ 20 մ․):
ԱԻՆ-ը դուրս է բերել տղային տեղանքից, որից հետո շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
Ունի համակցված վնասվածքներ, գանգաթաղի ոսկրերի ներհրված բեկորային կոտրվածք՝ ձախից, թոքերի սալջարդ, հինգ ողերի կոմպրեսիոն կոտրվածք:
Կարդացեք նաև
Տեղափոխվել է շոկային վիճակում, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն։
https://www.facebook.com/photo.php?fbid=2427093684258525&set=a.1788103041490929&type=3&theater