ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի պատասխանը Էդուարդ Շարմազանովին:
«bRightTalk-ի այսօրվա թողարկմանը արձագանքել է Շարմազանովը, նրանք նեղվել են, որ Մարուքյանն ասել է, որ որքան նախկին իշխանության ներկայացուցիչները խոսեն, այնքան գործող իշխանության ռեյտինգը բարձր են պահելու։
Կասեմ միայն սա, ամբողջ կյանքում իշխանություն եղած ու ընդդիմությանը ոչնչացնելուն ծառայած մարդն իրավունք չունի նման կերպ արտահայտվել։
Պարոն Շարմազանով, դուք ձախողվել եք որպես իշխանություն, ու չեք կարողանում հաջողել որպես ընդդիմություն և, ի հեճուկս ձեզ և ձեր կուսակիցների, Հայաստանում միշտ եղել է իրական ընդդիմություն ու կա՝ ի դեմս «Լուսավոր Հայաստան»-ի։
Ես հասկանում եմ, որ ապականելով «իշխանություն» գաղափարը, դուք և ձեր թիմը այժմ էլ ձեռնամուխ եք եղել «ընդդիմություն» գաղափարը ձևախեղելու գործին։ Հավատացնում եմ ձեզ՝ դուք ընդդիմության հետ կապ ունեք այնքանով, որքանով կապ ունի ձեր կուսակցությունն ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների հետ։
Մի պահ հիշեք ձեզ և ձեր անցյալը,-գրել է Սիմոնյանը։
«ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ