ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում «Հանգստացիր Հայաստանում», «Հայաստանը սեր է» խորագրի ներքո ներկայացնում է Հայաստանի տեսարժան վայրերը, այս գրառմամբ վարչապետի տիկինն անդրադարձել է «Տիգրանակերտ» պատմամշակութային արգելոցին․
«Տիգրանակերտը հիմնադրել է Արցախում Հայոց արքա Տիգրան II Մեծը: Այն Տիգրանի անունը կրող միակ բնակավայրն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է և որտեղ մինչ օրս կատարվում են հնագիտական հետազոտություններ: Պեղումների արդյունքում բացվել են քաղաքի միջնաբերդի պարիսպների մի հատվածը, պարիսպների ժայռափոր հիմքերը և կենտրոնական թաղամասի բազիլիկ եկեղեցու մի հատվածը:
Հետազոտվել են նաև քաղաքի մերձակայքում գտնվող պաշտամունքային-քարայրային համալիրը, նրա ստորոտով անցնող ժայռափոր ջրանցքը, Խաչենագետի ձախ ափին գտնվող վաղմիջնադարյան ամրոցը:
Հնագիտական թանգարանում կտեսնեք Տիգրանակերտի վերջին 4 տարվա պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոների որոշ մասը` մոտ 200 իր: Թանգարանի երեք դահլիճներում ցուցադրված են մ.թ.ա 5-րդ դարից մինչև մ․թ․ 17-րդ դարերը պատմական ժամանակաշրջանին պատկանող նյութական մշակույթի յուրահատուկ առարկաներ։
Կարդացեք նաև
Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ օգոստոսի 17-ից «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոցը կրկին բացելու է իր դռները զբոսաշրջիկների համար։
Լուսանկարները՝ Gevorg Perkuperkyan Photography
Լուսանկարների մշակումը՝ Գայանե Գաբոյանի
Ոճաբան՝ Արմեն Գալյան
Վարսահարդարներ՝ Անահիտ Դադայան, Ռուզաննա Մուսաելյան (Արցախ)
Դիմահարդար՝ Անուշ Խանումյան (Արցախ)
Զգեստը` Faina
Զարդերը՝ Liliart Accessories
https://www.facebook.com/wifeofarmenianPM/posts/756490155143543?__xts__[0]=68.ARApSfl7TwptwasYk11AVl_Tl9eA_zn0JXLWmtOcNYuvs1kWCLl3vb8i43S-yP0Pbz6-koKACx56XfQ4Rs5MLMLdQzCSk_j3mzkH4W6-uX-mfmwjKCSa1YUSelbZ7MXpBKuT4mBnuiQP5HuHa6_MCIKLWsWhhL1bDdrjzIgNUrrkxsrqwmMoY0KbTaOUAxFw3F-0OuoLv4Hld-bQXfdJ8O9u7YPxW3UlS9M_gq89SUYrZFa9ocJNBNNbFYCgO0evn34Ft1BsWdNthXcIUYBzinYCzzWorIi0bZ4iqfwCnlHw9I7FwvhpgjFH6vuxie7B8s0olwiNjK7b0HzfNkiMsD4&__tn__=-R