Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Իմ ունեցած խիստ հավաստի տեղեկություններով Ազգային հերոսի կոչման ներկայացված Ռուբեն Սանամյանի սխրանքը հերոսական է, և նա իսկապես բացառիկ ծառայություններ է մատուցել մեր հայրենիքին:
Ռուբեն Սանամյանն իսկական հերոս է՝ մե՛ր ժամանակի, մե՛ր սերնդի, մե՛ր հայրենիքի հերոսը:
Ռուբենի տեսակը մեր բոլորի արժանապատվությունն է, հպարտությունը և այլևս երբեք չպարտվելու գրավականը:
Կարդացեք նաև
Ես Ռուբենի տեսակով եմ պատկերացնում հայրենիքի զինվորի ու տիրոջ տեսակը, հայրենիքի կենդանի հերոսի տեսակը…
Ես միշտ այն համոզմունքն եմ ունեցել, որ ամեն մի հերոս իր ժողովրդի հավաքական խտացման արտացոլանքն է՝ իր լավ ու վատ կողմերով, իր կերպարով և իր ապրած կյանքով։
Գուցե համարձակ միտք է, բայց ինձ թվում է, որ մենք մեր հերոսներին մեր զավակներին ներկայացնելու խնդիր ունենք, նրանց ապրած կյանքով մեր զավակներին կրթելու և դաստիարակելու առաքելություն ունենք։
Ռուբենը մեր սերնդի հավաքական խտացումն է:
Հասկանալի պատճառներով այսօր գուցե հնարավոր չէ ամբողջապես ներկայացնել նրա փառահեղ գործունեությունը, բայց, վստահ եմ, ժամանակը կգա, ու մեր զավակները, որպես կենդանի ու ապրող հերոս, մատնացույց կանեն Ռուբենին՝ որպես օրինակ, որպես հայրենիքի հերոսի և կգնան նրա հետքերով՝ ավելի ուժեղ Հայաստան ստեղծելու համար…
Փա՛ռք քեզ, Ռուբեն, փա՛ռք քո զինակից բոլոր ընկերներին և փա՛ռք հայոց հաղթած բանակին…
Հպարտ ու շնորհակալ եմ, եղբա՛յր…
Հ.Գ. Լուսանկարում 2012թ. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանն ամրացնում է այսօր արդեն ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ Ռուբեն Սանամյանի կրծքին…
https://www.facebook.com/photo.php?fbid=1419146294954004&set=a.113512298850750&type=3&theater