Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիական գալեթ՝ դեղձով եւ մոշով (տեսանյութ)

Օգոստոս 16,2020 14:00

Ամռանն ու աշնանը մրգային թեթեւ թխվածքներից համեղ բան չեմ պատկերացնում: Այս անգամ առաջարկում եմ ֆրանսիական բաց մրգային կարկանդակի՝ գալեթի բաղադրատոմսը: Խմորը պարզ ծեծած խմոր է, որով պատրաստում ենք նաեւ ֆրանսիական տարտերը, տարտալետկաները, այլ կարկանդակները: Միջուկը՝ կտրատած մրգեր: Իր պարզությամբ հանդերձ՝ շատ նուրբ, փխրուն եւ համեղ թխվածք է:

Անհրաժեշտ մթերքները

Ալյուր-մոտ 2 բաժակ

Շաքարավազ-1 ճաշի գդալ+1 ճաշի գդալ

Կարագ -150 գրամ

Սառցաջուր-2 ճաշի գդալ

Դեղձ-1 հատ

Նեկտարին-1 հատ

Մոշ-10-15 հատիկ

Ձու-1 հատ

Պատրաստման եղանակը

Ջեռոցը տաքացրեք 190 աստիճան:

Կարագը պետք է լինի շատ սառը, անմիջապես սառնարանից: Կարող եք քերիչով քերել, կարող եք դանակով կտրատել:

Խառնել 1,5 բաժակից մի քիչ ավելի ալյուրի եւ 1 ճաշի գդալ շաքարավազի հետ, մինչեւ փշուրների վերածվի, ապա ավելացնել մեկ գդալ սառցաջուր, խառնել խմորը, եթե հավաքվի, գնդվի, ուրեմն պատրաստ է, եթե՝ ոչ, ապա եւս մեկ գդալ ջուր ավելացրեք:

Սեղանի վրա ցանեք մնացած ալյուրը, խմորը լցրեք վրան եւ թեթեւակի հունցեք, մինչեւ հավաքվի, դառնա գունդ, շատ հունցելու կարիք չկա: Գրտնակեք շրջանաձեւ, դրեք տապակի վրա, որի վրա յուղթերթ է փռված:

Խմորի վրա, եզրից 2 մատ խորությամբ շարեք կտրատած դեղձը, նեկտարինը, վրան շարեք մոշը: Մրգերի վրա շաքարավազ ցանեք: Խմորը եզրերից հավաքեք: Խմորի վրա հարած ձու քսեք: Դրեք տաք ջեռոցը մոտավորապես 30-40 րոպեով, մինչեւ խմորը ոսկեգույն դառնա:

Երբ պատրաստ լինի, հանեք ջեռոցից, թողեք հովանա, որից հետո շաքարի փոշի ցանեք վրան եւ մատուցեք:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31