Գործարար Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ճիշտ են անում, որ ՀԴՄ չեն խփում։
Հայաստանի օրենքները պատժում են ու չեն խրախուսում մեկից ավելի բիզնես ունենալը:
Տարօրինակ բան եմ ասում, չէ՞: Հիմա հիմնավորեմ:
Կարդացեք նաև
Եթե ես զբաղվում եմ մի գործունեությամբ, որը ԱԱՀ դաշտում է, ասենք գրեչկա եմ ներկրում, ապա դրան զուգահեռ ցանկացած այլ գործունեության դեպքում, ասենք տուրիստական գործակալություն եմ հիմնում և ունեմ 20 %-ից ավելի բաժնեմաս, ապա այդ այլ գործունեությունը հարկվում է ԱԱՀ-ով: ԱԱՀ դաշտում հայտնվելուց հետո ես տուրիստական բիզնեսում մոտ 20 տոկոս ավելի շատ եմ հարկվելու, հետևաբար` մրցակիցներից մոտ 20 տոկոսով ավելի թանկ եմ վաճառելու ու պարտվելու եմ մրցակցության հարցում:
Ի՞նչ կապ ունի տուրիստականը գրեչկա ներկրելու հետ: Ոչ մի: Բայց քցում են նույն հարկային դաշտ:
ԱԱՀ դաշտում ես հայտնվում եմ նաև 2 օրինական բիզնես ունենալու դեպքում (տես նկարում Սամվելի բերած օրինակը): Ստացվում է, մենք օրենսդրական դաշտով խեղդում ենք ցանկացած գործարարի, ով իր ոլորտից բացի այլ նախաձեռնություն ունի:
Արդյունքում կամ նկարի օրինակի նման մարդիկ հիասթափվում են ու դադարեցնում են գործունեությունը, կամ էլ ուրիշի անունով են հիմնում այլ ընկերություն: Հետո էլ հարկայինը գալիս, Ամերիկա հայտնաբերած Կոլումբոսի դեմքով ասում է՝ երկուսն էլ քո բիզնեսն է, դու էլ քրեական հանցագործ ես:
Ժամանակին էս օրենքը չինովնիկների համար շատ շահութաբեր էր, քանի որ հարկայինի «հայտնագործությունից» հետո տվյալ հարկայինի աշխատղը մի կոռուպցիոն բունուս էր ստանում ու այդ թեմայով էլ ձեն չէր հանում, մինչև իրա տեղն այլ մարդ կգա ու կգնա իր բոնուսի հետևից: Հիմա բոնուսների հավանականությունը շատ կտրուկ նվազել է, բայց բոնուսներ խրախուսող ախմախ օրենքները դեռ տեղում են:
Ֆիննախի տրամաբանությունը հասկանում եմ, ժամանակին ԱԱՀ բիզնես ունեցողներն իրենց բիզնեսը բաժանել են մի քանի շրջհարկով բիզնեսների ու ԱԱՀ չեն վճարել, ինչի պատճառով էլ ֆիննախը որոշել է աչքը բուժել… գլուխը կտրելուց հետո:
Հիմա ժամանակներն այլ են, պետք է աչքը բուժել առանց գլուխը կտրելու: Հետևաբար օրենքը պետք է թույլ տա, որ ՀՀ ցանկացած քաղաքացի ունենա տարբեր բիզնեսեր ու չքցի դրանք ԱԱՀ հարկային դաշտ: Եթե բիզնեսները տարբեր են, նշանակում է պետք է կարողանան մրցակցել, հետևաբար տուրիստականը պետք է կարողանա մրցակցել այլ տուրիստականների հետ, ինչ կապ ունի, որ հիմնադիրը այլ ոլորտում էլ բիզնես ունի:
Լուծումն օրենքն է, ըստ որի, եթե գործարարը տարբեր ոլորտներում տարբեր բիզնեսներ ունի, ապա դրանք պետք է գործեն իրարից անկախ հարկային դաշտերում: Իսկ եթե նույն ոլորտում են գործում տարբեր ՍՊԸ-ները, ապա թող գործի ներկա օրենսդրական դաշտը:
Ասեմ, որ մենք Mantashov Entrepreneurs Union-ի ընկերներով օրենսդրի ըներների հետ աշխատում ենք վերոնշյալ հիմար օրենքի փոփոխության ուղղությամբ:
https://www.facebook.com/vahram.miraqyan/posts/3318616201517951