Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ֆեյսբուքյան իր էջում արխիվային լուսանկարներ է հրապարակել 2010 թ․-ի նոյեմբերի 19-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը 2008-ի մարտի 1-ից հետո լինելով հետախուզման մեջ՝ մեկ տարի չորս ամիս անցկացրել է ընդհատակում: «Հայկական ժամանակ»-ի խմբագրին մեղադրանք էր առաջադրված Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` 316 եւ 225: 2009 թ. հուլիսի 1-ին Նիկոլ Փաշինյանն ինքնակամ ներկայացել է ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ ձերբակալվել է։ 2010 թվականի հունվարի 19-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը 316-րդ հոդվածով նրան արդարացրեց` ապացույցների անբավարարության հիմքով, սակայն մեղավոր ճանաչեց զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ` 225-րդ հոդվածի առաջին մասով, եւ դատապարտեց 7 տարվա ազատազրկման:
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ