Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ Արցախի զինված ուժերը չեն խախտել միջազգային հումանիտար իրավունքը և չեն գործել պատերազմական հանցագործություններ․ Սոսի Թաթիկյան

Օգոստոս 15,2020 23:50

Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Երեկվանից տեղս չեմ գտնում Hard Talk-ից հետո:

Մի քանի կարևոր կետերից կարևորագույնն այն է, որ ոչ Հայաստանի և ոչ էլ Արցախի զինված ուժերը չեն խախտել միջազգային հումանիտար իրավունքը և չեն գործել պատերազմական հանցագործություններ: Այդ ձեռագիրը երբեք բնորոշ չի եղել մեզ: Դա միշտ բնորոշ է եղել հակառակ կողմին`սկսած Սումգայիթի ու Բաքվի ջարդերից (անգլերեն massacre և ոչ թե սլավոնական погром) և 1988-1994 թթ. լայնածավալ գործողությունների ժամանակ տեղի ունեցած պատերազմական հանցագործություններից, վերջացրած 2004 թ. Գուրգեն Մարգարյանի գլխատմամբ, 2016-ին մի քանի քաղաքացիական անձանց, ծերերի, զինվորների, անգամ եզդի զինվորի գլխատմամբ, նաև 2020-ին մանկապարտեզի, Կովիդի դիմակների գործարանի, բնակելի տների ռմբակոծմամբ,  «Մահ հայերին» բազմահազարանոց ցույցերով և ատոմակայանին ուղղված սպառնալիքով: Իհարկե, պատերազմական գործողությունների ժամանակ փոխադարձ հրետակոծությունից երբեմն տուժել է նաև քաղաքացիական բնակչությունը, սակայն հայկական կողմը երբեք միտումնավոր չի թիրախավորել քաղաքացիական բնակչությանը, երբեմն նրանք օգտագործվել են որպես մարդկային վահան հարևանի կողմից:

Միակ դրվագը, երբ Հայաստանը բացահայտ մեղադրվում է պատերազմանական հանցագործության մեջ, Խոջալուն է, որի` հարևանի կողմից կազմակերպած լինելու վերաբերյալ կան բավարար ապացույցներ: Ինչքան հիշում եմ, ժամանակին այդ ժամանակ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ Կարեն Նազարյանը Խոջալուի իրադարձությունների իրական բնույթի վերաբերյալ հիմնավոր տեղեկանք էր տարածել ՄԱԿ-ում: Այդ տեղեկանքը պետք է անգիր անել: Ցավոք, մոտս չի պահպանվել, սակայն վստահ եմ, որ ԱԳՆ-ն ունի:

https://www.facebook.com/Sossi/posts/10158132571844160

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31