«Նախ ուզում եմ արձանագրել, որ քո բոլոր պահանջների տակ ստորագրում ենք, սիրելի չեմպիոն։ Դրանք լրիվ ճիշտ են, թիրախային, նպատակային, ազգային և հայրենասիրական», – հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը՝ աշխարհահռչակ բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի հետ հանդիպման ժամանակ։ Հանդիմանը ներկա էին նաև ՀՅԴ ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանը, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Սարգիս Կարապետյանը և այլք։
Հիշեցնենք՝ սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհահռչակ բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը կառավարության շենքի հարևանությամբ հացադուլ է հայտարարել։ Նա իր կողքը տեղադրել է ցուցանակ, որտեղ ներկայացված են իր պահանջները։
Արծվիկ Մինասյանն իր խոսքում հավելեց, որ իրենք և բռնցքամարտիկը միևնույն ուղեգծի մեջ են։ Նպատակը հստակ է՝ մեծ համախմբում իրականացնել և կարողանալ երկրում իրական, ազգային, դեպի լավը գնացող փոփոխություններ անել և թույլ չտալ, որ ամեն մի օտարածին երևույթ մուտք գործի հասարակության մեջ։
https://www.youtube.com/watch?v=hdNuIdCwPQY&feature=emb_title
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում