Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շաբաթ օրը Ռուսաստանին է դիմել օգնության կոչով: Նա այս քայլին է դիմում նախագահական վիճահարույց ընտրություններից հետո իր հրաժարականը պահանջող անհանգստության ալիքի տակ:
Լուկաշենկոյի 26-ամյա իշխանությունը տասնյակ հազարավոր ցուցարարների ճնշման տակ հայտնվել է վտանգի ներքո: Արդեն մի քանի օր շարունակվող ցույցերը, որոնք երբեմն ընթանում են ոստիկանության հետ բախումներով, ունեն մեկ նպատակ` Լուկաշենկոյի հրաժարականը, հայտարարելով, որ ընտրություններն անցկացվել են համատարած խախտումներով ու օրենքի ոտնահարումներով:
Իշխանությունից կառչած Լուկաշենկոն հայտարարում է, թե անհանգստությունների այս ալիքը կարող է տարածվել Բելառուսի սահմաններից դուրս, եւ կարծում, որ դա պիտի անհանգստանցնի նաեւ Ռուսաստանին: Պուտինի հետ Լուկաշենկոյի հեռախոսազրույցի մասին մանրամասները դեռեւս չեն ներկայացվում: Մինչեւ զանգահարելը, Լուկաշենկոն ասել է, թե «այս վտանգը միայն Բելառուսին չէ, որ սպառնում է»:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում