Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Յուրաքանչյուր ապօրինություն, որը վնասում է շրջակա միջավայրին և բնությանը, պետք է պատժվի օրենքի ուժով և ողջ խստությամբ․ Ռոմանոս Պետրոսյան

Օգոստոս 15,2020 20:20

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

Աշխատանքային այցերի շրջանակում այցով Տավուշի մարզում եմ:

Շրջայց կկատարեմ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում, կծանոթանամ իրականացված աշխատանքներին և խնդիրներին, տեղամասերում իրականացվող վերահսկողության ու պահպանության որակին: Կծանոթանամ աշխատակազմին, կտրվեն կոնկրետ հանձնարարականներ և ցուցումներ:

Առանձնակի ուշադրություն է դարձվելու Երևան- Թբիլիսի միջպետական մայրուղու հարակից հատվածներում ապօրինի կառուցապատումներին, տեղադրված ժամանակավոր տաղավարների արտաքին տեսքին, բնապահպանական, քաղաքաշինական, հողաշինական նորմերի պահպանմանը: Կլինեն ապամոնտաժումներ. կիրառվելու է ամենախիստ վարչարարությունը:
Օրենքի գերակայության հաստատման ճանապարհին մեր քաղաքական կամքն անկոտրում է:

https://www.facebook.com/PetrosyanRomanos/posts/908604386317045?__xts__[0]=68.ARAfTRLotpiXosBYzZWRXcn4jR5cTpqvRe9sZiP3ZAPY2erDwBmSHkDWKdpcbypROd7qoWebei6rFy-A_C7-PkkVee_Tf-Bgn-_o1lvQ2O7IU8SZ6iIpn0i8nTGqyLT9MKnASAh3T8m4SModAOwspG9lmdo8u7V8M9l5oEukM9uUFFZGPxAGwLsxFHOhEFXBqIdxM-1YC2BCgkNzCHgin0On4gXYMjBb9jJKQmINvg2UfGT5Uxnemdv_5Z45BgJl99uCpXbcJ_N6OvkCUjpb4z3QafcDUi6hlpiFk4yJ81bsQtfJegrSenWxyzvwI6xBUWyK4E9YQGpg2VEruXJN4nU&__tn__=-R

Այնուհետև շրջակա միջավայրի նախարարը տեղեկացրել է․

Լինելու են սուր ու կտրուկ լուծումներ։

Աշխատանքային հանդիպում-քննարկում անցկացրեցի «Դիլիջան» ազգային պարկի աշխատակազմի հետ։

Իմ դժգոհությունն արտահայտեցի ազգային պարկի աշխատանքների որակի վերաբերյալ։
Հողային խնդիրների վերհանման, սահմանազատումների, Երևան-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհի Դիլիջանի ոլորանների հատվածներում իրականացված ապօրինի շինաշխատանքների ու կառուցապատումների վերացման գործում ազգային պարկը պարտավոր է լինել հետևողական և խնդիրները լուծել կարճաժամկետ հեռանկարում՝ օպերատիվ միջոցներով և ուղիղ միջամտությամբ։

Ազգային պարկի ղեկավար կազմի և աշխատակիցների առջև առաջնային խնդիր եմ դրել օրենքի գերակայության վերականգնումը:

Ներկաներին հավաստիացրի, որ չկա ու չի կարող լինել որևէ արտոնյալ, ով իրավունք կունենա կամայականորեն օգտագործել ազգային հարստությունը՝ սեփական, նեղ անձնական շահերի համար։

Հայաստանի Հանրապետությունում անտառները պետք է լինեն անձեռնմխելի, իսկ յուրաքանչյուր ապօրինություն, որ վնասում է շրջակա միջավայրին և բնությանը՝ պատժվի օրենքի ուժով և ողջ խստությամբ։

https://www.facebook.com/PetrosyanRomanos/posts/908644009646416?__xts__[0]=68.ARBoCzCb2cAto7Q_pl96VYKPb3skS8k3m-6QlyusF9bpcX5SJRj0cQbd_fQDmecCNB9d_Te-VMWPRNHAYD1-X6IF_oQrhWr0acEGQf49emcZ3z1tuSscLplywkDnU5Vh-lMecsk8AteimnSVUNteNsjQdzRr-P14sMSmeGYHK8pNdSu2Rp2xx7ugmKe0yc2p1Izy9F2qisJxGqaBlBw20CD3cH-b_TDh0kdngouIbKSSuuzYMwH7uWy4fQCjwXCcC-uCxAFMb4So1L8v__o5Z9cUr7BCq6G0NiLTqG_ormUCkgCIz7aGo1blhz-m6JIUYxDZy6IN8dRfoK5-ovlnaXw&__tn__=-R

Ռոմանոս Պետրոսյանը, անդրադառնալով Պարզ լճի շրջակայքում վարձակալությամբ տրամադրված տարածքներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Աթույլատրելի եմ համարում բնության նման հուշարձանի շահագործման դիմաց սահմանված նման ցածր տարեկան վարձավճարը։

Պարզ լճի շրջակայքում վարձակալությամբ տրամադրված տարածքների տարեկան վճարները պետք է վերանայվեն։ Դրանք անհամաչափ են և չեն համապատասխանում բնության հատուկ պահպանվող տարածքի վարձակալության իրական արժեքին։ Առկա իրավիճակն անընդունելի է։

Աթույլատրելի եմ համարում բնության նման հուշարձանի շահագործման դիմաց սահմանված նման ցածր տարեկան վարձավճարը։

Հանձնարարեցի շուտափույթ ուսումնասիրել և վերանայել վարձակալության պայմանագրի համապատասխան դրույթները։

Առանձնահատուկ ընդգծեցի տնտեսվարողի կողմից՝ այցելուների համար նախատեսված հանրային օբյեկտներում սեպտիկ հորերի և կոյուղաջրերի մաքրման կայանների տեղադրման անհրաժեշտությունը։

Որևէ տնտեսվարող, որն իրավունք է ստացել վարձակալությամբ օգտագործել բնության հատուկ պահպանվող՝անգամ մեկ քառակուսի մետր տարածք, իրավունք չունի աղտոտել այն։ Ընդհակառակը, պարտավոր է անել ամեն բան՝ բնության վրա մարդածին ճնշումը բացառելու համար։

Ծանոթացա լճի էկոհամակարգային խնդիրներին, «Դիլիջան ազգային պարկի» ղեկավարությանը հանձնարարել եմ ամենժամյա ուշադրության կենտրոնում պահել Հայաստանի բնության յուրօրինակ հուշարձանի պահպանությունը։

https://www.facebook.com/PetrosyanRomanos/posts/908714076306076?__xts__[0]=68.ARACdaybESf0sJ7CiJ_Ym_U5WDUsObpCiMTa0oFTGO_4zkdxg1Y71yj6FSg4EqxnGT26gZ3vDoM8b_pGhOdybel9Mr1FX6qNr85kErSgRiU34BnXU6ZakHoIYizxHXD–mlDRijPsBZikRiclNGxaA9VYh9nrrABnx4Tt1eKJet69H4axSuQCgv3iUUKhsaQlIvZ-3lErTvxaWbEKNIJ-7FdrRUrsgSe4PpfRS-qsNJvqOj2n2adIYivf175GfDpn5lv84ymeoOSpFZxe0xh8U5aFbjAPX82H6_bh4X7PEwaRIWHOdm0YA8peyatyxt7A_K54y1QQ0xwjk02pQxrLbU&__tn__=-R

Ավելի ուշ շրջակա միջավայրի նախարարը հայտնել է․

Հենց այս պահին ընթանում են Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի, Դիլիջանի ոլորանների ճանապարհահատվածում կառուցված ապօրինի շինության ապամոնտաժման աշխատանքները:

Այսօր առավոտյան, Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցիս սկզբում դիտարկեցի այս հատվածում տեղակայված ապօրինի այն կառույցները, որոնք գտնվում են «Դիլիջան ազգային պարկի» սահմաններում և չունեն համապատասխան փաստաթղթեր։

Տեղում հանձնարարեցի անհապաղ զբաղվել առկա խնդրով։ Արդեն օրվա երկրորդ կեսին սկսվել է մատնանշած կառույցի ապամոնտաժումը։
Պարզվել է, որ կառուցապատողը նման շինություն կառուցելու, ինչպես նաև ռելիեֆային որևէ փոփոխություն իրականացնելու իրավունք չի ունեցել։

Ապամոնտաժման աշխատանքները կավարտվեն մինչև օրվա վերջ:

https://www.facebook.com/PetrosyanRomanos/posts/908807402963410?__xts__[0]=68.ARD1X2kqDfEVL5hEpXV7YLi92LVnMGAEKpqBNkUkO_ZGGM6qeqUNz5d7vYzoOunlliDB07epwbKIyCTBu6z–8wSfLsn1y4dq8PPgm9kzV0gqokHPvz4Yy750WyxROp6vOIiHmkd1g2X2Y1xJo8dZgLgN6WWHL2uFM0dmWAFd6nulYaIiPHXG3UGpqUz5O4zKeWaCHZ42876OSpAg1fUpFmggN0ocqV3ulu5kd-q6LvNieuA6R90wsnjta6Xc-dZus1DDbHlxj4ECu8xfHwuNBO_eVlwRbdy79-FXxnkz9ZJVI4cVNphrIZrp2xWP38azQHdR1UzoWBcK_dWIoeIvzU&__tn__=-R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31