Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանում, Իջևանում, Սևանում եւ Գյումրիում գործող մի շարք հյուրանոցների կողմից անձանց ընդունելությունը 24 ժամով արգելվել է

Օգոստոս 15,2020 19:39

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչների նախորդ օրերի մշտադիտարկման արդյունքում արձանագրած խախտումների հիմքով այսօր 24 ժամով արգելվել է Դիլիջանում, Իջևանում, Սևանում եւ Գյումրիում գործող մի շարք հյուրանոցների կողմից անձանց ընդունելությունը։

Այդ տնտեսավարողներն են՝ «Հակոբ Գրիգորյան Արամի» Ա/Ձ, «Ալվարդ Մարկոսյան Անուշավանի» Ա/Ձ, «Կարեն Օքմինյան Սոսի» Ա/Ձ, «Սուսան Խոջումյան» Ա/Ձ, «Գլաձոր համալիր» ՍՊԸ, «Խոլոդոկ» ՍՊԸ, «Աննա Գալուստյան» Ա/Ձ, «Նախագիծ-հենք» ՍՊԸ, «Մարինա Կիրակոսյան» Ա/Ձ, «Արթ Բիլ» ՍՊԸ, «Ազատ Ստեփանյան» Ա/Ձ։

Հանգստյան այս շրջանում ԱԱՏՄ-ն առավել մեծ ուշադրության է առնում հյուրանոցները, հանգստյան տները։ Հայտնաբերված հիմնական խախտումներն առնչվում են ջերմաչափման, ախտահանման գործընթացներին եւ դրանց գրանցման մատյանների վարմանը, առկա չեն դիմակների համար նախատեսված փակվող աղբամաններ, բացակայել են իրազեկման պաստառները և այլն: Մասնագետները մանրակրկիտ ուսումնասիրում են պարետի կողմից անվտանգության նկատառմամբ սահմանված կանոնների կետերի պահպանումը։ Խախտումներ հայտնաբերելու դեպքում տարվում է բացատրական աշխատանք, տրամադրվում է խորհրդատվություն, իսկ արձանագրությունն ուղարկվում է պարետին՝ կասեցման միջնորդությամբ։ Նպատակը մեկն է՝ կանխել COVID-19–ի տարածումը ՀՀ ողջ տարածքում։

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31