Կատալոնյան ակումբի սեփականատերերը ՉԼ-ից դուրս մնալուց հետո որոշել են ազատել գլխավոր մարզիչ Կիկե Սետյենին: այս մասին տեղեկացնում է ESPN-ը:
Իսպանական գրանդ ակումբը արդեն սկսել է նոր գլխավոր մարզչի փնտրտուքը: Թեկնածուների տիտղոսաթերթում երեք անուն է նշվում՝ Մաուրիսիո Պոչետինո, Ռոնալդ Կուման եւ Խավի Էռնանդես: Պոչետինոն «Տոտենհեմից» հեռանալուց հետո ներկայումս գործազուրկի կարգավիճակում է, Կումանը՝ Հոլանդիայի հավաքականի մարզիչն է, իսկ Խավին աշխատում է Քաթարի «Ալ-Սադդ» ակումբում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ