«Ա1+» – «Եթե մենք, ասելով, որ Հայրենական պատերազմի ժամանակ 300 000 զոհ ենք տվել, կարողանում ենք Հաղթանակի զբոսայգում ծառերը հատել, այդ հատվածը սեփականաշնորհել ու հյուրանոց կառուցել, որևէ մեկը մեզ չի հարգի։
Այ, որ ինքնագովությամբ չզբաղվենք, գողությամբ չզբաղվենք, ազնվորեն ապրենք մեր կյանքը, ինչ-բան կփոխվի։
Ինչպես ասել է իտալացի մի գրող, ամենամեծ հուսահատությունը, որը կարող է տիրել հանրությանը, կասկածն է, որ անօգուտ է ազնվորեն ապրելը»։
«Ա1+»-ի հարցազրույցը ՀՀ ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանի հետ։