Օգոստոսի 15-ին, ժամը 13։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի 3-րդ փողոցի տներից մեկի բնակիչը սպառնում է ինքնասպանություն գործել, վնասել և՛ իրեն, և՛ տան մյուս բնակիչներին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները կանխել են քաղաքացու (ծնված 1992 թ.) ինքնասպանության փորձը։
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ