«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ցանկացել է Արարատի մարզի Ծաղկեվանքի հարակից տարածքում ուխտատեղի կառուցել: Սակայն, ըստ մեր տեղեկությունների, Կաթողիկոսը պարզել է, որ Ծաղկեվանքի հարակից հողատարածքները սեփականաշնորհված են, այն վաճառել են ու սեփականատերեր ունեն: Ըստ մեր տեղեկությունների՝ Կաթողիկոսը հետարքրքրվել է, թե ովքեր են այդ հողատարածքները գնել և պարզվել է, որ այն պատկանում է Օհանավան համայնքի ղեկավար Էդգար Հայրապետյանին: Ու քանի որ այն սեփականություն է, բոլոր գործընթացները «կանգնեցվել» են:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է տեղեկությունը ճշտել Օհանավան համայնքի ղեկավար Էդգար Հայրապետյանից՝ հասկանալու համար, թե ինչպես է նրան հաջողվել պատմամշակութային տարածքին «տիրանալ»: «Ես չեմ սեփականաշնորհել տարածքը, դա նախկին գյուղապետերն են տվել ինչ-որ մեկին, այսինքն՝ աճուրդով են վաճառել, թե ինչպես են արել դա չգիտեմ: Ինձ հարազատ մարդ է գնել այդ հողատարածքը, մեզ հարազատ մարդ ա գնել, էլի գյուղից ա, բայց մենք չենք աճուրդի դրել, ես տարի ու կես է՝ ինչ աշխատում եմ, այդ հողերը շուտ է օտարվել»,-հայտարարեց գյուղապետը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այս համարում