Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսումնական հաստատությունների ֆինանսավորումը կիրականացվի՝ հիմք ընդունելով մի շարք սկզբունքներ․ «Ժողովուրդ»

Օգոստոս 15,2020 10:50
karavarutyun

Մեզ հայտնի դարձավ, որ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը նոր նախագիծ է մշակել, որով առաջարկում է հաստատությունների ֆինանսավորումն իրականացնել՝ հիմք ընդունելով մի շարք սկզբունքներ՝ մասնավորապես միասնական մոտեցման ապահովում բոլոր հաստատությունների համար՝ անկախ վերջիններիս ենթակայության։

Այսինքն ֆինանսավորման հաշվարկման համար հիմք կհանդիսանան մի շարք ելակետային տվյալներ, այդ թվում՝ դասարանների տարեկան միջին թիվը, մեկ դասարանին ընկնող ուսուցչական դրույքների միջին թիվը, նվազագույն աշխատավարձը, տարբեր տիպի լրավճարներ եւ այլն: Ընդ որում, 24 եւ ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում տնօրենի աշխատավարձի նկատմամբ կիրառելի է 1,18 գործակիցը, փոխտնօրենների աշխատավարձի նկատմամբ՝ 1,12 գործակիցը, 36 եւ ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում տնօրենի աշխատավարձի նկատմամբ կիրառելի է 1,32 գործակիցը, փոխտնօրենների աշխատավարձի նկատմամբ՝ 1,21 գործակիցը, 48 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում տնօրենի աշխատավարձի նկատմամբ կիրառելի է 1,42 գործակիցը, փոխտնօրենների աշխատավարձի նկատմամբ՝ 1,3 գործակիցը, մասնագիտացված եւ հատուկ ուսումնական հաստատությունների դեպքում՝ նաեւ 1,27 գործակիցը, իսկ առանձին ավագ դպրոցների համար՝ 1,2 գործակիցը։ Ի դեպ, ֆինանսավորման հաշվարկի համար հիմք կհանդիսանան նաեւ հաստատությունների պահպանման ծախսերը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31