Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վիժեցրել է ԱՄՆ-ի ներկայացրած որոշման նախագիծը՝ Իրանին զենք չվաճառելու ժամկետը երկարաձգելու կապակցությամբ․ Տիգրան Դավթյան

Օգոստոս 15,2020 10:10

Իրանագետ Տիգրան Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ԱՄՆ-0
Իրան-1

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) ժամեր առաջ վիժեցրեց ԱՄՆ-ի ներկայացրած որոշման նախագիծը՝ Իրանին զենք չվաճառելու ՄԱԿ-ի թիվ 2231 բանաձևի ժամկետը երկարաձգելու կապակցությամբ: ԱԽ 15 անդամից ԱՄՆ ներկայացրած բանաձևին կողմ քվեարկեցին միայն ԱՄՆ-ն ու Դոմինիկյան հանրապետությունը, դեմ քվեարկեցին Ռուսաստանը և Չինաստանը, ձեռնպահ մնացին 11 երկիր:

Ձեռնպահ են քվեարկել Բելգիան, Էստոնիան, Սենթ Վինսենթ և Գրենադինները, Գերմանիան, Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը, Վիետնամը, Թունիզը, Հարավային Աֆրիկան, Նիգերիան և Ինդոնեզիան: ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Միացյալ Թագավորությունը և Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներն են, մյուս տասը անդամը փոփոխական են և ընտրվում են ՄԱԿ-ի անդամների կողմից: ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներն ունեն վետոյի իրավունք:
Հիմա Վաշինգտոնը կփորձի այլ միջոցների դիմել:

https://www.facebook.com/tigran.davudyan/posts/3105742732873517

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31