Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հինգշաբթի օրը փարատել է սննդի փաթեթավորման արդյունքում կորոնավիրուսով վարակվելուվտանգի մասին մտահոգությունները:
Օրերս Չինաստանի երկու քաղաքներից տեղեկություն ստացվեց, որ կորոնավիրուսի հետքեր են հայտնաբերվել ներմուծված սառեցված սննդամթերքի և փաթեթների մեջ: Դա առաջացրել է նոր բռնկման մտահոգություն:
ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագրի ղեկավար Մայք Ռայանը կոչ է արել չվախենալ սնունդից, սննդի փաթեթավորումից կամ սննդի վերամշակումից ուառաքումից, քանի որ չկա որևէ ապացույց, որ սնունդը կամ սննդի ցանցերը կարող են փոխանցել վիրուսը: ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրիեսեսը նշել է, որ աշխարհըպետք է առնվազն 100 միլիարդ դոլար ծախսի կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի նոր միջոցների համար:
Անդրադառնալով պատվաստանյութի հարցին ԱՀԿ խորհրդական Բրյուս Աիլվարդը նշել է, որ այսօր ԱՀԿ-ն դեռևս չունի բավարար տեղեկատվություն ռուսական նոր պատվաստանյութի զանգվածային օգտագործման մասին՝ եզրակացություններ անելու համար:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: