ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՖԲ իր էջում տեղեկացնում է.
Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ.
Այսօր Հանրապետության Նախագահին ուղղված չափազանց կարեւոր միջնորդություն եմ ստորագրել եւ այդ առիթով հեռախոսազրույց եմ ունեցել Նախագահի հետ։
Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողների ներկայացրել եմ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողների՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգեւատրման։
Կարդացեք նաև
Իսկ կապիտան Ռուբեն Սանամյանին՝ Ազգային հերոսի կոչման՝ Հայրենիքի շքանշանով պարգեւատրման։ Քիչ առաջ նաեւ Սանամյանի հետ հանդիպելու պատիվ ունեցա։
Սա գնահատանքի իրապես արժանի տուրք է Տավուշյան հաղթական մարտերի բոլոր մասնակիցներին, Հայոց բանակի բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին։
Հին եւ նոր ժամանակների մեր բոլոր հերոսներին, մեր բոլոր նահատակներին, ովքեր իրենց օրինակով ոգեշնչեցին մեր նորօրյա հերոսներին, ում կողքին ապրելու պատիվն ենք վայելում այսօր։
Փա՜ռք Հայոց բանակին։