«Ռուսաստանում ճնշում են հայկական պետհամարանիշներով մեքենաներ ունեցող վարորդներին, մենք մեր մեքենաները չենք կարողանում վաճառել , փորձում ենք կառավարությունից ճշտել՝ ինչն է պատճառը, որ բոյկոտում են հայկական պետհամարանիշներով մեքենաները ամբողջ ԵԱՏՄ տարածքում, ուզում ենք՝ հասկանալ՝ լավ , վերջը Ռուսաստանն ինչ է ուզում հայերից »,- ահազանգում է Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, ՌԴ-ում հայկական պետհամարանիշներով վաճառված մեքենաները առգրավվում են, վաճառողները՝ ձերբակալվում. «Ասում են ՝ ապօրինի է այդ գործարքը Հայաստանի հետ, տարեք հետ տվեք Հայաստանին…մենք մտել ենք ԵԱՏՄ, բայց մինչեւ 2023 թվական դեռ չենք կարող հայկական ապրանքները վաճառել, մանավանդ տրանսպորտային միջոցները, մինչեւ 2023 թվական հայկական պետհամարանիշներով մեքենաները միայն կարող ենք վարել ԵԱՏՄ տարածքում, բայց ոչ վաճառել»:
Այսօր մի խումբ ավտոներկրողներ խնդրի լուծման պահանջով կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել, փորձել հանդիպել վարչապետին: Տիգրան Հովհաննիսյանն ասաց՝ կառավարությունից ակնկալում են խնդրի լուծմանն ուղղված ծրագիր մշակում, որը կաջակցի ավտոներկրողներին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում այս տարվա հուլիսից հայկական պետհամարանիշ ունեցող ՌԴ քաղաքացիներին ստիպում են այնտեղ ևս հաշվառման կանգնել, Ռուսաստանի մաքսային դրույքաչափերով մեքենան նորից մաքսազերծել, այլապես այդ մեքենաները կառգրավվեն։
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ ավտոներկրողրողների՝ նախորդ աշնանը կայացած ցույցից