Ֆեյսբուքում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ BBC գործակալությանը տված հարցազրույցին: Մարուքյանը գրել է.
Հայկական ուժերը երբեք որևէ գործողությունում պատերազմական հանցագործություն թույլ չեն տվել։
Անհասկանալի է՝ Հայաստանի Հանրապետության Վարչապետի կցկտուր պատասխանը հայտնի հարցազրուցավար Ստեֆան Սակուրին, երբ վերջինս ուղղակիրորեն մեղադրեց մեզ Արցախում 1980 և 1990֊ականներին մարդու իրավունքների կոպիտ խախտումներ և պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ՝ առաջարկելով Վարչապետին ներողություն խնդրել։
Վարչապետը ոչ միայն պետք է հստակ արձագանքեր ու ի լուր ամբողջ աշխարհի բացառեր հայկական ուժերի կողմից նման գործողությունների կատարումը, այլ նաև հիշեցներ ադրբեջանական ուժերի կողմից Արցախյան պատերազմի սկզբում և ընթացքում, ինչպես նաև բոլորովին վերջերս 2016 թվականին քաղաքակիթ աշխարհի աչքի առաջ Ապրիլյան պատերազմի ժամանակ տեղի ունեցած գլխատումների, խոշտանգված դիակների, աշխարհում ճանաչված ահաբեկչական կազմակերպությունների անդամների կողմից հայ խաղաղ բնակչյության նկատմամբ իրականացված վայրագությունների, քաղաքացիական անձանց և տարեցների սպանությունների, Գուրգեն Մարգարյանի գլխատման և հերոսացման դեպքը։
Կարդացեք նաև
Այս ամենի մասին մենք պետք է անդադար և բոլոր հարթակներում բարձրաձայնենք, բաց չթողնենք ոչ մի հնարավորություն և չկարկամենք, երբ մեզ մեղադրում են ինչ֊որ իրավախախտում թույլ տալու մեջ։
Այլապես, երբ ամբողջ աշխարհով մեծ դիտում ունեցող հաղորդման շրջանակներում պատերազմական հանցագործություն կատարածին դարձնում են զոհ, կարծես՝ փորձում են մաքրել նրա վրայից պատասխանատվության հետևանքները՝ այն տարածելով իր բնօրրանի համար պայքարողների վրա։
Պետք է այս հարցում հստակ լինել ու հստակ պատասխանել՝ Ադրբեջանի գործող իշխանությանը հավասարեցնելով իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության ոճի պատերազմներ վարող պետության մակարդակին։
https://www.facebook.com/694884177249979/posts/4194486973956331/?d=n