Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո Գառնիի 800 տնտեսություն ապահովված կլինի շուրջօրյա ջրամատակարարմամբ

Օգոստոս 14,2020 17:54

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը՝ պետական բյուջեի միջոցներով և համայնքի համաֆինանսավորմամբ իրականացնում է Կոտայքի մարզի Գառնի համայնքի՝ խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքը:

Գառնիում խմելու ջրագծերը մոնտաժվել են դեռևս հիսունականներից և գտնվում էին անմխիթար վիճակում: Խմելու ջուրը բնակչությանը հասցնելու համար անհրաժեշտ էր իրականացնել ցանցի հիմնովին նորոգում:

Աշխատանքների ավարտից հետո համայնքի 800 տնտեսություն` շուրջ 3000 բնակչով, ապահովված կլինի շուրջօրյա ջրամատակարարմամբ:

Ծրագիրն իրականացվում է ՏԿԵ նախարարության և ՀՏԶՀ-ի միջև 2018-ին կնքված պայմանագրի հիման վրա: Կառավարության ներդրումը կազմում է 100 միլիոն 500 հազար դրամ, Գառնիի համայնքային բյուջեից ներդրվել է 48 միլիոն 600 հազար դրամ:

Աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն այս տարի:

ՀՏԶՀ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31