Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մատուցողների փոխարեն բժիշկներ․ կորոնավիրուսային Գյումրու պահանջված մասնագիտությունները

Օգոստոս 14,2020 17:16

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության պաշտոնական էջից, Գյումրիում այս պահին 73 թափուր աշխատատեղ կա։

Սակայն, ի տարբերություն նախորդ տարվա, երբ քաղաքը եռում էր, հատկապես ազատ օրերին զբոսաշրջիկների հոսքը չէր դադարում, կենտրոնական հատվածներում ասեղ գցելու տեղ չկար, ու մեկը մյուսի հետևից  սրճարաններ ու ռեստորաններ էին բացվում՝ մատուցողի մասնագիտությունը դարձնելով ամենապահանջվածն, այսօր բժշկի ու դերձակի թափուր աշխատատեղեր կան։

73 թափուր աշխատատեղերից ընդամենը մեկ մատուցող է պահանջվում՝ 76 հազար դրամ աշխատավարձով։

Հայտարարությունների մեծ մասով պահանջվում են բուժաշխատողներ՝ բժիշկներ, բուժքույրեր և դերձակներ։

Թափուր աշխատեղերի մասին հայտարարության համաձայն՝ Գյումրիում կա բժիշկ -անեսթեզիոլոգի, բժիշկ-լաբորանտի, բժիշկ- նյարդավիրաբույժի, բժիշկ-ռեանիմատոլոգի ու բժիշկ-ստոմատոլոգների, դեղագործների ու բուժքույրերի մեծ կարիք։ Նկատենք, որ բժիշկների աշխատավարձը բարձր չէ, օրինակ՝ ռեանիմատոլոգին ժամը 9:00-16:00 աշխատելու համար առաջարկվում է ամսական 85 հազար դրամը, նույնը՝ անեսթեզիոլոգին, նյարդավիրաբույժին էլ ամսական՝ 78 հազար դրամ։

Բուժքույրերին ավելի բարձր աշխատավարձ է առաջարկվում՝ ամսական մինչև 83 հազար դրամ։

Թափուր աշխատատեղերի մեջ մեծ թիվ է կազմում նաև դերձակների պահանջարկը, նրանց աշխատավարձը կազմում է 70-90 հազար դրամ։ Կա նաև վարսահարդարի ու մատնահարդարի մեծ պահանջարկ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31