ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մամուլի խոսնակ Արեն Պետունցը հայտնում է, որ խմբակցության պատգամավորների պարգևավճարները փոխանցվել են Տավուշի մարզի «Պահապան զարգացման հիմնադրամ»-ին։
«Ինչպես նախապես խոստացել էինք, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներն իրենց պարգևավճարները փոխանցել են Տավուշի մարզի «Պահապան զարգացման հիմնադրամ»-ին, որը զբաղվում է հուլիսյան հաղթական մարտերի ժամանակ վնասված տների, ենթակառուցվածքների վերականգնմամբ, ինչպես նաև այլ խնդիրների լուծմամբ»,-գրում է Պետունցը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն