Լրահոս
Օրվա լրահոսը

Լուկաշենկոն ստացել է ձայների 80,1 տոկոսը. Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները. «Ազատություն»

Օգոստոս 14,2020 17:28

«Ազատություն». Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակել է անցած կիրակի անցկացված նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն, վեցերորդ անգամ հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ստանալով ձայների 80,1 տոկոսը։

Նրա հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայայի օգտին, ըստ պաշտոնական տեղեկատվության, քվեարկել է ընտրողների մոտ 10 տոկոսը։ Ընդդիմությունը, մինչդեռ, պնդում է, թե ընտրությունները կեղծվել են, հազարավոր ցուցարարներ վեցերորդ օրն է՝ բողոքի ցույցեր ու գործադուլներ են անցկացնում ողջ երկրով մեկ։ Հակակառավարական այդ ցույցերի հետևանքով առնվազն երկու մարդ սպանվել է, 6 հազար 700-ը` ձերբակալվել։

Եվրամիության արտգործնախարարներն այժմ քննում են Բելառուսի դեմ ճնշումները խստացնելու հնարավորությունը։ ԱՄՆ պետքարտուղարը ևս չէր բացառել, որ Մինսկի դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել։

Հեղինե Բունիաթյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31