Մադրիդյան դերբիներն ամենավառ դիմակայություններից են ոչ միայն իսպանական, այլեւ համաշխարհային ֆուտբոլում:
Այդ ակումբները վերջին տասնամյակներում բարձր խաղամակարդակ են ցույց տալիս, ինչի շնորհիվ բազմաթիվ տիտղոսներ են նվաճում: Դրանում, անկասկած մեծ դերակատարություն են ունենում մարզիչները:
Լրատվամիջոցները որոշել են մարզիչներին համեմատել ոչ միայն ցույց տված արդյունքներով, այլեւ նրանով, թե ում կինն է ավելի գեղեցիկ: Եվ սկսել են «Ատլետիկոյից», որի գլխավոր մարզիչը էքսցենտրիկ Դիեգո Սիմեոնեն է, ու «Ռեալից», որը գլխավորում է խարիզմատիկ Զինեդին Զիդանը:
Դիեգո Սիմեոնեն ամուսնացել է երկու անգամ: Առաջին կնոջ հետ նրա հարաբերությունները դադարել են 10 տարի առաջ: Դրա փոխարեն Կառլա Պերեյրայի հետ Դիեգոյի անձնական կյանքում հիմա ամեն բան լավ է: Կառլան արվեստի ոլորտում բարձրագույն կրթություն ունի: Իր գեղեցկության շնորհիվ նա նկարահանվել է մի քանի ֆիլմում, սակայն բարձունքների չի հասել: Չնայած Կառլայի եւ Դիեգոյի միջեւ 16 տարվա տարբերությանը, նրանք ընդհանուր շատ բան են գտել եւ մեկ դուստր ունեն, որը Սիմեոնեի չորրորդ երեխան է:
Կարդացեք նաև
Զինեդին Զիդանը, ի տարբերություն Դիեգո Սիմեոնեի, ամբողջ կյանքը նվերել է մի կնոջ՝ Վերոնիկա Լենտիսկո-Ֆերնանդեսին, որից մեծ է ընդամենը երկու տարով: Զիդանի կինը իսկական պոլիգլոտ է: Նա տիրապետում է իսպաներենին, ֆրանսերենին, իտալերենին եւ անգլերենին: Վերոնիկան մանուկ հասակից երազել է բալետի պարուհի դառնալ: Ու չնայած հաճախել է անվճար դպրոց, սակայն հաջողությունների չի հասել:
Դրա փոխարեն Վերոնիկան դարձել է ամուսնու փրկարար հենարանը հաճախակի ուղեւորությունների, ինտենսիվ մարզումների եւ մեծ լարվածությունների ժամանակ:
Ամուսինները չորս արու զավակ են լույս աշխարհ բերել, որոնք բոլորն էլ մարզվում են «Ռեալի» ակադեմիայում: Սակայն, ավաղ, արդեն պարզ է, որ նրանք հոր տաղանդը չեն ժառանգել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ