Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել՝ դիմակ դնելու հետ կապված

Օգոստոս 14,2020 16:37

Պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել՝ դիմակ դնելու հետ կապված

«ՊԱՐԵՏԻ՝ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 63 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ`

1. Պարետի՝ 2020 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Որոշման 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Սահմանել, որ դիմակ կրելը պարտադիր է բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում, բացառությամբ՝

ա. մինչև 6 տարեկան երեխաների,
բ. քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարություն, 3- րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք՝
պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ,

գ. ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս,

դ. գյուղական և քաղաքային բնակելի վայրերից դուրս՝ բացօթյա հանգստի նպատակով նախատեսված վայրերում, հանգստյան գոտիներում և լողափներում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն ոչ՝
պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական և խմբային արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների, ուղևորությունների և նման բնույթի
այլ միջոցառումների մասնակցության դեպքում:»:

2) Որոշման 6.1-րդ կետից հետո ավելացնել 6.2-րդ կետը հետևյալ բովանդակությամբ.
«6.2. Դիմակն անհրաժեշտ է կրել՝ սույն որոշման հավելված N 18-ով սահմանված կանոններին համապատասխան:»

3) Որոշման 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Պարտադիր դիմակ կրելու այլ դեպքերը և պահանջները սահմանվում են սույն որոշման Հավելվածներ 2-17-ով:»

4) Որոշման 10-րդ կետի առաջին նախադասության մեջ «հավելված N 2-4-ով, 6-ով» բառերը
փոխարինել «հավելված N 2-6-ով» բառերով:

5) Որոշման 11-րդ կետում «Արման Սարգսյանին» բառերը փոխարինել «Վահե Ղազարյանին» բառերով:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- ասված է որոշման մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31