Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական միությունը հայտարարություն էր տարածել, որտեղ նաև անդրադարձել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունին։
Միության արտաքին գործերի խոսնակ Տոնինո Պիցուլան ասել է․ «Պատասխանատու մարմինների հանցավոր անփութության հետևանքով Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած մահացու պայթյունից հետո՝ անցած շաբաթ՝ դոնորների խորհրդաժողովին, խոստացված 253 միլիոն եվրոն անհրաժեշտ քայլ է Լիբանանի ժողովրդին օգնություն ցուցաբերելու համար։ Լրացուցիչ օգնություն, մասնավորապես՝ սնունդ և բժշկական օգնություն կցուցաբերվի, և անհրաժեշտ միջոցներ՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգման համար, ինչպես դպրոցները, հիվանդանոցները և էլեկտրական ցանցերը, որոնք շտապ անհրաժեշտ են, և մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը և Հանձնաժողովին այն արագ փոխանցել։
Այժմ, երբ վարչապետ Հասան Դիաբը հրաժարական տվեց, լիբանանցիները արժանի են արագ ձևավորված նոր կառավարության, որը կբավարարի իրենց սպասելիքները։ Մենք կոչ ենք անում Լիբանանի բոլոր քաղաքական ուժերին երկրի շահերը առաջին տեղում դնել և համախմբվել՝ հրատապ բարեփոխումներ կատարելու շուրջ՝ զերծ մնալով արտաքին դերակատարների աշխարհաքաղաքական շահերից։
Թուրքիայի կողմից Կիպրոսի ջրերում դեռ շարունակվող հորատման գործողությունները և Էգեյան ծովում աճող լարվածությունը, մասնավորապես՝ վերջին ռազմածովային մոբիլիզացիան շարունակում են չափազանց մտահոգիչ մնալ։ Սոցիալիստների և դեմոկրատների խումբը աջակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների որոշումը թիրախային պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ, բայց հաշվի առնելով իրավիճակի ծանրությունը, մենք ակնկալում ենք, որ կքննարկեն Թուրքիայի նկատմամբ հետագա սահմանափակող միջոցները»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ