Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, անդրադառնալով իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ հարուցված վարույթին, «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ հարցումներ են ուղարկել և՛ այն կազմակերպությանը, որի հետ Առողջապահության նախարարությունը պայմանագիր է կնքել, և՛ պետական բոլոր այն գերատեսչություններին, ովքեր առնչվել են այդ գործընթացին:
«Առայժմ ընթանում են ուսումնասիրություններ դրան առնչվող տվյալների հավաքագրման տեսանկյունից»,-նշեց Հարությունյանը։
Մեր դիտարկմանը, թե ԱՆ խոսնակը անդրադարձել է Արսեն Թորոսյանի նկատմամբ հարուցված վարույթին՝ նշելով շահերի իրական բախում չկա, Հարությունյանն արձագանքեց․ «Նախարարությունը չէ այն մասնագիտացված կառույցը, որը իրավիճակային շահերի բախման առնչությամբ պետք է գնահատական կամ եզրակացություն տա, եթե դա այդքան հեշտ լիներ, մեկ ամբողջ մասնագիտացված հանձնաժողով չէր ձևավորվի»։
Հիշեցնենք՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը «իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով հուլիսի 31-ին վարույթ է հարուցել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ։
Կարդացեք նաև
Առողջապահության նախարարությունը ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել «Միբս» ընկերության հետ, որի տնօրենը նախարար Արսեն Թորոսյանի կինն է՝ Վարդանուշ Թևանյանը։
Հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահը հայտնեց նաև, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարագրման ենթակա տվյալների հիմքով արձանագրություն է կազմվել, և նա հրավիրվել է հանձնաժողով պարզաբանումների, որից հետո պարզ կլինի՝ հայտնաբերված տվյալները բավարար են վարույթին ընթացք տալուն, թե՝ ոչ։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: