Շախմատի միջազգային ֆեդերացիայի (FIDE) հատուկ աշխատանքային հանձնաժողովը ստացված բազմաթիվ դիմումները քննարկելուց հետո որոշել է աշխարհի 10 վետերան շախմատիստների, այդ թվում նաեւ հայկական շախմատի լեգենդ, վետերանների աշխարհի չեմպիոն, գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանին, աջակցելու նպատակով լրացուցիչ 21 հազար եվրո հատկացնել:
Սա ՖԻԴԵ-ից տրամադրվող ֆինանսական երկրորդ փաթեթն է, որը գումարվում է արդեն 2020 թվականի ապրիլին բաժանված 35 հազար եվրոյին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ