Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Խորհուրդ եմ տալիս մի քանի գիրք կարդան՝ կհասկանան». Զարեհ Սինանյանը՝ իր աղմկահարույց հայտարարության մասին

Օգոստոս 14,2020 15:39

Պետք է մտածել այն մասին, որ Հայաստանը մեր նման ազգերի հայրենիքը դառնա, խոսքը քրիստոնյա արաբների, ասորիների եւ այլ ազգերի մասին է, որոնք ազգային անվտանգության տեսանկյունից խնդիրներ չեն առաջացնում ու կարող են հեշտութամբ ինտեգրվել Հայաստանում: Այսօր Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին ասուլիսում հիշեցրեցին իր այս խոսքերը ու խնդրեցին պարզաբանել՝ սա միայն ի՞ր դիրքորոշումն է, թե՞ նաեւ ՀՀ կառավարության եւ վարչապետի ու արդյոք ա՞յս ճանապարհով է ՀՀ բնակչությունը դառնալու 4 մլն եւ ավելի, եւ ի՞նչ է նշանակում «մեր նման ազգերի», ինչո՞վ են արաբներն ու ասորիները նման մեզ:

Սինանյանը պատասխանեց. «Ես հույս ունեմ, որ այս հարցը տվողները գոնե մեկ անգամ նայել են տեսաժապավենը ու ոչ թե խմբագրված տարբերակը»: Նա ասաց, որ այդ միտքն արտահայտողը եղել է լիբանանահայ, նա ասել է՝ ինքն էլ համաձայնել է, բայց խմբագրված տարբերակում այլ պատկեր է ստացվել ու այլ տպավորություն. «Պարզ է, որ սրա ամբողջ ենթատեքստը քաղաքական է: Խորհուրդ եմ տալիս գոնե մի անգամ նայել վիդեոն: Խոսքը գնացել է նրա մասին, որ Հայաստանը դառնա այնպիսի երկիր, որտեղ կուզենան ապրել հայերի նման ազգեր: Իսկ թե ինչով են նրանք նման հայերին, ես հիմա չեմ ուզում պատմության, աշխարհագրության, մշակույթի դասեր տալ, խորհուրդ կտամ 1-2 գիրք կարդան, կհասկանան, որ հազարավոր տարիներ Հայաստանը սահմանակցել է Սիրիային, նոր բան չի նրանց հետ ապրելը, խորհուրդ եմ տալիս մի քանի գիրք կարդան՝ կհասկանան»:

Սինանյանն ասաց, որ մարդիկ կան, որոնք այլ ազգերի կլանելուն դեմ են, դա քննարկման, վեճի թեմա է, բայց հարց է՝ կա՞ աշխարհում մի երկիր, որը կարողացել է մեծանալ ու հզորանալ՝ առանց երբեւէ ընդունելու ու կլանելու նման ազգերի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31