Լրահոս
Օրվա լրահոսը

Էկոնոմիկայի նախարարությունն ի՞նչ է արել, որ Մոսկվա արտահանած ծիրանի պատմությունը չկրկնվի

Օգոստոս 14,2020 15:33

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեցին՝ նախարարությունն ի՞նչ արեց եւ ի՞նչ է անում, որ Մոսկվա արտահանած ծիրանի վաճառքը խոչընդոտելու պատմությունը չկրկնվի:

«Երեւույթներն այնպիսին էին, որոնք չէին պահանջում գործընկեր կառույցի հետ քննարկումներ, որովհետեւ դրանք մասնավոր հատվածում, ոչ տնտեսական պատճառներով առաջացող իրավիճակներ էին: Բայց այնուամենայնիվ, մենք հենց առաջին օրից Ռուսաստանում Հայաստանի հանրապետության դեսպանատան հետ համագործակցությամբ, նաեւ կապի մեջ լինելով այն շրջանակների հետ, որոնք մեծապես աջակցեցին, որպեսզի Ռուսաստանում հայկական գյուղատնտեսական արտադրանք արտահանողները կարողանան իրենց արտադրանքը վաճառեն նախատեսված տեղերում եւ ծավալներով, կարողացել ենք ամենօրյա օպերատիվ քննարկումների միջոցով մասնակից լինել հարցերի քննարկմանը՝ այդ թվում մեր տնտեսվարողներին փոխանցել այն ազդակները, որոնք կարող են խնդրի լուծում լինել եւ այդպիսի ներգրավվածությամբ հասել ենք այն լուծումներին, որոնք բավականաչափ արդյունավետ են»,-ի պատասխան ասաց պարոն Խաչատրյանը՝ այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ:

Հարցին՝ Ռուսաստանի իշխանությունները հավաստիացրե՞լ են, որ այլեւս նման սցենարներ չեն կրկնվի, ի պատասխան նախարարն ասաց, որ եղել են տարբեր քննարկումներ ԵԱՏՄ հանձնաժողովի ձեւաչափով. «Որովհետեւ, եթե անգամ, շուկայական պայմաներում որեւէ ոչ կանոնավոր երեւույթներ են նկատվում, որոնք պետք է պարզապես տեղի չունենան, դրանք ԵԱՏՄ հանձնաժողովի հարթակում քննարկման հարցեր են: Հայաստանը, լինելով ԵԱՏՄ լիիրավ անդամ, իր տնտեսվարողներին, մեր արտահանողներին երաշխավորում է գործունեության նույնպիսի պայմաններ, ինչպիսիք կարող է ունենալ ՌԴ-ում գործող ցանկացած սուբյեկտ: Այո, այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, եւ եթե փոքր հարցեր առաջանում են, այդ ձեւաչափում լուծումներ են ստանում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31