Այսօր «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա» խաղով մեկնարկում է ֆուտբոլի 2020/2021 թթ. մրցաշրջանի VBET Հայաստանի պրեմիեր լիգան, որին մասնակցում է 10 թիմ:
Վիճակահանությամբ մեկնարկային տուրում կկայանան նաեւ «Վան»-«Գանձասար-Կապան», «Նոա»-«Շիրակ», «Արարատ»-«Փյունիկ» եւ «Ուրարտու»-«Լոռի ՖԱ» հանդիպումերը:
Առաջնության մեկնարկից մի քանի օր առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բացառիկ պայմանագիր է ստորագրել VBET ընկերության հետ, որով վերջինը ձեռք է բերել ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի եւ Հայաստանի գավաթի խաղարկության անվան իրավունքը հաջորդ երեք մրցաշրջանների համար: Այսպիսով, ոչ միայն Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը դարձել է VBET Հայաստանի պրեմիեր լիգա, այլեւ Հայաստանի գավաթի խաղարկությունը առաջիկա երեք տարիներին կկրի VBET Հայաստանի գավաթ անվանումը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ