Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տնտեսական հետեւանքների չեզոքացման 23-րդ միջոցառումից օգտվելու պայմանները. Տիգրան Խաչատրյանը բացում է փակագծերը

Օգոստոս 14,2020 13:51

Մենք ունենք իրավիճակ, երբ կազմակերպություններն ունեն կիսով չափ կամ երկու անգամ կրճատված շրջանառություն եւ մյուս կողմից ցանկություն ունեն պահպանել այն աշխատատեղերը եւ աշխատակիցներին, որոնք իրենց աշխատանքային կոլեկտիվի մի մասն են կազմում: Եվ չնայած դժվարություններին` ուզում են շարունակել գործել՝ մինչեւ տնտեսական ակտիվության վերականգնումը»,-այսօր ասուլիսում ներկայացնելով կառավարության կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 23-րդ միջոցառումների ծրագիրը ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Ծրագիրը նախատեսված է զբոսաշրջության հետ ոլորտի՝ այդ թվում եւ հանրային սննդի, հյուրանոցային բիզնեսի, տուրիստական ​​գործակալությունների համար: Ըստ նախարարի, 9 ամիս տեւողությամբ ծրագրի ընդհանուր արժեքը կարող է կազմել մոտ 6 միլիարդ դրամ: Նախարարի խոսքով, կսուբսիդավորեն վերը նշված ոլորտների աշխատողների մի մասի աշխատավարձերը: Այս ծրագրին մասնակցելու պայմաններից մեկը առնվազն երեք աշխատող ունենալն է:

«Մենք մտադիր ենք խրախուսել ոլորտի այն ընկերություններին, որոնք, չնայած դժվարություններին, կարողացել են պահպանել իրենց աշխատակազմի ավելի քան 70 տոկոսը: Այս ընկերությունները կստանան սուբսիդիաներ յուրաքանչյուր երրորդ աշխատողի աշխատավարձի չափով, որը աշխատավարձային ֆոնդի 33 տոկոսից ավելին է կազմում»,- ասաց նախարարը: Նրա խոսքով, այն ընկերությունները, որոնք ներկայումս ունեն երկու աշխատող, բայց սովորաբար ունենում են 3 կամ ավելի մարդ, կարող են դառնալ ծրագրի շահառուներ, եթե նրանք իրենց աշխատողներին հետ ընդունեն:

Օժանդակությունը հասանելի կլինի այն ընկերություններին, որոնք ստեղծվել են մինչեւ այս տարվա մարտի 31-ը:

Տիգրան Խաչատրյանն ասաց, որ այն ընկերությունները, որոնք չեն կարողացել պահպանել իրենց աշխատակազմի պահանջվող տոկոսը, նույնպես կկարողանան օգտվել աջակցության ծրագրից, սակայն այս դեպքում կսուբսիդավորվի աշխատավարձի 25 տոկոսի չափով:

Նախարարի կարծիքով, այս աջակցությունը գործատուներին կխրախուսի աշխատակիցներ ընդունել եւ առավելագույն չափով ծրագրից օգտվել:
Պարոն Խաչատրյանն ասաց, որ 9 ամիսն այն ժամանակահատվածն է, որն, ըստ կանխատեսումների, հնարավոր կլինի տուրիզմն ու նրան առնչվող ոլորտները վերականգնել. «Եթե ​​ոլորտը սկսի ավելի արագ տեմպերով վերականգնվել եւ հասնի նախկին շրջանառության 70 տոկոսին, ծրագիրը կդադարեցվի»:

Տիգրան Խաչատրյանը նաեւ հայտնեց, որ ծրագրի շահառուները չեն կարողանա դառնալ այն ընկերությունները, որոնց 2019 թվականի վերջին վերադարձվել է ԱԱՀ-ն. «Ընկերությունները, որոնք պատշաճ չեն կատարում իրենց հարկային պարտավորությունները, եւս կզրկվեն ծրագրին մասնակցելու հնարավորությունից: Եթե պարզվի, որ ընկերությունը չի եկամուտը հաստատող փաստաթղթեր դուրս չի գրում, խախտում է ՀԴՄ-ների շահագործման կանոնները եւ եթե այդ փաստը հաստատվի ուժի մեջ մտած որոշմամբ, դա ծրագրին մասնակցությունը կասեցնելու հիմք կդառնա»:

Կառավարության հաշվարկներով, ծրագրի պոտենցիալ շահառուներն ունեն շուրջ 23 հազար աշխատող, ինչը նշանակում է, որ կսուբսիդավորվեն 5-6 հազար աշխատակցի աշխատավարձերը. «Մենք սա զգալի աջակցություն ենք համարում: Խոսքը կարող է ամսական մոտ 600-700 միլիոն դրամի մասին լինել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31