Հանրապետության տարածքում՝
Oգոստոսի 14-ի ցերեկը, 15-ին, 18-19-ը առանձին շրջաններում, 16-17-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:
Կարդացեք նաև
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 14-ի երեկոյան, 15-17-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի օգոստոսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ․
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 38.6°C (1989 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 15.3°(1987 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 26.7°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ․
Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն