Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը Սիրիայից վարձկաններ է հավաքագրում հայ ժողովրդի դեմ օգտագործելու նպատակով». քուվեյթյան լրատվականների անդրադարձը

Օգոստոս 14,2020 14:40

Քուվեյթյան երեք հեղինակավոր լրատվականներ՝ «Ալ-Ջարիդան», «Ալ-Նահարը» և «Ալ-Վասատը» տարածել են հայ-ադրբեջանական սահմանին հուլիսին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Հայաստանի դեսպանության հայտարարությունը։ Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին դեսպանության հայտարարությունը տարածել էր նաև քուվեյթյան «Ալ-Սիյասա» քաղաքական օրաթերթը։

«Ալ-Ջարիդան» ընտրել է հետևյալ վերնագիրը՝ «Ադրբեջանը Սիրիայից վարձկաններ է հավաքագրում հայ ժողովրդի դեմ օգտագործելու նպատակով»։

«Ալ-Նահարը» ընտրել է հետևյալ վերնագիրը՝ «Մեր ձեռքը մեկնած է Ադրբեջանին՝ հանուն խաղաղ բանակցությունների»։

«Ալ-Վասատը» ընտրել է հետևյալ վերնագիրը՝ «Հայկական կողմի ձեռքը մեկնած է Ադրբեջանին՝ հանուն խաղաղ բանակցությունների։ Հայկական կողմը մերժում է ռազմական ճանապարհով հակամարտության լուծումը երկու երկրների միջև»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31