Օգոստոսի 6-ին դեսպան Ծովինար Համբարձումյանն Իտալիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իտալական կողմի հրավերով մասնակցել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածության վերաբերյալ լսումներին։
Լսումների ժամանակ Իտալիայի իշխող կոալիցիայի մաս կազմող «5 աստղ շարժման» սենատոր Ալբերտո Աիրոլան հարցուպատասխանի ավարտին հնչեցրել է հետևյալ ամփոփիչ միտքը. «Ուզում էի ուղղակի ասել, որ ժողովուրդների ինքնորոշումը մեր՝ «5 աստղ շարժման» հիմնարար արժեքներից է, և ձեզ կասեմ, որ որպես իտալացիներ՝ մենք ևս կարիք ունենք խաղաղության, ոչ միայն՝ գազի և բենզինի»։