Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արցախը Հայաստան է, և՝ վերջ…

Օգոստոս 14,2020 10:21

Այս հայտարարության հեղինակը Հայաստանի ընտրյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, և չնայած հեղինակային իրավունքը նրան չէ պատկանում, այլ Լեոնիդ Ազգալդյանին, որն ասել էր՝ «Սա Հայաստան է եւ վերջ», ես համոզված եմ, որ այդ խոսքերի տակ ցանկացած հայորդի մեծ սիրով ու հպարտությամբ կստորագրեր: Ասացի ու հիշեցի ոմն Մարգարիտա Սիմոնյանին և մտածում եմ, որ, այնուամենայնիվ, Մարգարիտա Սիմոնյանը դժվար թե այդ խոսքերի տակ ստորագրեր: Ավելի ճիշտ՝ հաստատ չէր ստորագրի: Այսինքն, եզակի հայեր կան, որ չէին ստորագրի այդ արտահայտության տակ: Եվ, այնուամենայնիվ, Մարգարիտա Սիմոնյանը միակը չէ: Հիմա արդեն այդպես եմ մտածում, որովհետև արդեն կարդացել եմ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքը «Արցախը Հայաստան է, և՝ վերջ» արտահայտության մասին: Հայաստանի երկրորդ նախագահը, ով ժամանակին նաև Արցախի նախագահ է «աշխատել», հայտարարում է, որ ինքը ոչ միայն չի ընդունում, այլև չի հասկանում Նիկոլ Փաշինյանի ասածը: Ըստ Ռոբերտ Քոչարյանի, եթե ասում ես՝ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ», դրանով Արցախին վերագրում ես ընդամենը Հայաստանի մարզի կարգավիճակ՝ բացառելով Արցախի ինքնորոշման իրավունքը:

Հեռուստաընկերությունների ու Քոչարյանի հարցազրույցը հիմնականում Փաշինյանի ու հեղափոխության դեմ էր: Եվ, ընդհակառակը, Ռոբերտ Քոչարյանի ու նրա իշխանության տարիների կողմ: Եվ եթե ասեմ, որ հարցազրույցի նպատակը Փաշինյանին ու թավշյա հեղափոխությունը պարսավելն էր, առանձնապես սխալված չեմ լինի:

Ռոբերտ Քոչարյանի այս հանդիպման ու հարցազրույցի դիտորդի մտքով անգամ չէր կարող անցնել, որ Հայաստանում տեղի ունեցած ու հաղթանակած թավշյա հեղափոխությունը ծայրեծայր տեղի է ունեցել և հաղթել է ժողովրդի աջակցության շնորհիվ, և առավել ևս այս հարցազրույցի դիտորդի մտքով չէր անցնի, որ թավշյա հեղափոխության հաղթանակը հենց ժողովուրդն է ողջունել, և բացարձակապես հարցազրույցի դիտորդի մտքով չէր կարող անցնել, որ ժողովուրդը ոչ միայն թավշյա հեղափոխության հաղթանակն ու Նիկոլ Փաշինյանի վարչապետությունն է ողջունել, այլև հատկապես ու առանձնապես ողջունել է այդ հաղթանակը կերտած ընտրյալ վարչապետի անխտիր բոլոր պատժամիջոցները երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ , որոնք, ժողովուրդը հուսով է, շարունակություն են ունենալու:

Ինչ վերաբերում է Քոչարյանի՝ տրամաբանությունից գրեթե զուրկ այն դատողությանը, թե՝ Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է, և՝ վերջ» հայտարարությունը դեմ է Արցախի ինքնորոշմանը և ենթադրում է Արցախին մարզի կարգավիճակ, այս տրամաբանությունը Ղարաբաղյան շարժում տեսած և այդ շարժումն ուղնուծուծով մարսած մեր ժողովրդին, կարծում ենք, անհասկանալի է, ինչպես որ՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է Հայաստանի երկրորդ նախագահ Քոչարյանի համար անհասկանալի:

Հիմա երբ հայերի ու ադրբեջանցիների մարտերը տեղափոխվել են Տավուշի մարզ, Նիկոլի՝ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ» հայտարարությունն ու ձևակերպումն առավել մեծ և խորը իմաստ է ստանում: Եվ առավել անիմաստ է դառնում Ռոբերտ Քոչարյանի քննադատությունը թե՝ Նիկոլի այդ հայտարարությամբ Արցախը զրկվում է ինքնորոշման իրավունքից և Հայաստանի մարզի կարգավիճակ է ստանում:

Չենք ուզում առավել խորանալ Ռոբերտ Քոչարյանի վերլուծության մեջ, մանավանդ որ՝ Քոչարյանի վերլուծությունը խորանալու հնարավորություն առանձնապես չի տալիս: Եթե տա էլ, միևնույն է, չենք խորանա, որովհետև մենք, ինչպես Նիկոլն ու մեր ժողովուրդը, համոզված ենք, որ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ»:

Ավել բան ոչ ուզում ենք , և ոչ էլ երազում:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ

14.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Հարգելի Առավոտ եւ Ոսկան Երեւանցի Դուք սխալվում եք:

    «Արցախը Հայաստան է, և՝ վերջ» խոսքի հեղինակը հերոս Լեոնիդ Ազգալդյանն է: Լեոնիդի հրամանատարությամբ Արցախում 27 բնակավայր է ազատագրվել: Նա Արցախի հողի վրա կանգնած ասել է՝ «Սա Հայաստան է և վերջ»: Ուշադիր եղեք հերոսների խոսքի նկատմամբ:

  2. Արմեն says:

    Հարգելի Ոսկան եւ “Առավոտ”,

    Ե՞րբ եք դադարելու մտքեր շարադրել “մոդայիկ” դարձած Ժողովուրդն էս…, Ժողովուրդն էն…, Ժողովուրդ, Ժողովուրդ…
    Դուք արտահայտեք Ձեր կարծիքը, համաձայնեք կամ ընդիմախոսեք տարբեր մտքերի, տարբեր մարդկանց, բայց, երբ սկսվում է -Մենք…, -Ժողովուրդը…, Դուք վերածվում եք սովորական քարոզչի (պրոպագանդիստ իմաստով)։ Եթե դա է Ձեր առաքելությունը՝ ապա “ճիշտ” չեք սորագրում։ Իսկ եթե թեմայի մասին՝ կարծում եմ, բանակցային գործընթացի դրական ելքի համար այս պահին պետք է ինքնորոշման իրավունքն առաջ տանել (դիվանագիտությունը չի պարտադրում ասել ճմարտությունը)։ Մենք, Ձեր հետ միասին կարող ենք ասել ինչ եւ ինչքան ուզում ենք, իսկ բանակցություն վարող անձը պետք ասի այն՝ ինչն ձեռնտու կլինի բանակցայի գործնթացը դրական լուծմանն ուղղելուն։

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ամեն ինչ պարզ է, բացի «… եվ Առավոտ» դիմումից: «Առավոտն» ամեն օր հրապարակում է մի քանի տասնյակ մարդու կարծիք՝ դրանք շատ տարբեր են եւ խմբագրության ու առանձին լրագրողնենրի կարծիքի հետ կարող է չհամընկնել:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31