Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր Մանեին առողջություն եմ մաղթում. Էդմոն Մարուքյան

Օգոստոս 14,2020 10:06

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ՖԲ էջում գրել է. «Մեր Մանեին առողջություն եմ մաղթում: Վստահ եմ, որ պիտի շուտափույթ հաղթահարենք այս դժվարությունը նույնպես:

Համոզված եմ, որ առաջիկայում միասին դեռ շա՜տ ծրագրեր կիրականացնենք՝հանուն մեր պետականության և հայրենիքի»:

Հիշեցնենք, որ Մանե Թանդիլյանն այսօր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Տևական ժամանակ է ունեմ առողջական խնդիրներ, որոնք այս ընթացքում փորձել եմ լուծել՝ աշխատանքիս հետ զուգահեռ։ Սակայն պարզ դարձավ, որ դրանք այլևս անհամատեղելի են պատգամավորական և ակտիվ քաղաքական գործունեության հետ։

Սույնով թույլ տվեք տեղեկացնել, որ ստիպված եմ վայր դնել պատգամավորական լիազորություններս, ինչպես նաև դադարեցնել գործունեությունս՝ որպես Լուսավոր Հայաստան կուսակցության կառավարման խորհրդի անդամ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31