Լրահոս
Օրվա լրահոսը

Բիզնեսմեն. «արդյո՞ք մենք, բիզնեսմեններս, անմասն ենք մեր բանակի հաղթանակներից և պարտություններից»

Օգոստոս 13,2020 23:50

Գործարար Վահան Քերոբյանն իր ՖԲ էջում անդրադարձել է այսօր կառավարության նիստում արած հայտարարություններին:

«Վարչապետն այսօր կառավարության նիստի ժամանակ ութ և կես րոպե հատկացրեց, որպեսզի մեզ, բիզնեսմեններիս ներկայացնի, որպես հարկերից խուսափող, անգրագետ և միջազգային ստանդարտներին չհամապատասխանող մարդկանց, ովքեր կառավարությունից շատ բան են ուզում, բայց լայաղ չեն անում հարկերը վճարեն ու զինվորի հացն են գողանում։ Եվ նա դա ասեց բիզնեսմենների հետ գործընկերային հարաբերությունները խորացնելու ՌՈՄԱՆՏԻԿ վերնագրի ներքո։

Չեմ կարող չհամաձայնվել, որ մեր կառավարությունը չի գողանում և հարկեր էլ իջեցրել է, ու որ հարկերը չվճարելը գողություն է և զինվորի հաց գողանալ, բայց․

ա) միթե մենք, որպես բյուջեն լցնող և կառավարության ԳՈՐԾԱՏՈՒ հանդիսացող խավ, իրավունք չունենք քննադատել կառավարությանը տարբեր հարցերի շուրջ, այդ թվում և տնտեսական քաղաքականությանը վերաբերողներին;
բ) արդյո՞ք 2018 և 2019 թվականի բյուջեի եկամտային մասը գերակատարող խավին իրավունք ունի քննադատել բյուջեի ծախսային մասը թերակատարող թիմը;
գ) արդյո՞ք մենք, բիզնեսմեններս, անմասն ենք մեր բանակի հաղթանակներից և պարտություններից։
դ) արդյո՞ք Կառավարությունը, ու մասնավորապես ՊԵԿը, մեղավոր չէ, որ կան հարյուր հազարավոր չգրանցված աշխատողներ, որ հարյուր հազարավոր գրանցված աշխատողների իրական աշխատավարձն էապես ավելի ավել է, քան իրենց գրանցվածը, որ բազմաթիվ դիստրիբյուցիայով զբաղվող ընկերություններ չեն կարող նույնիսկ զոռով հաշիվ-ֆակտուրա դուրս գրել Երևանից դուրս գտնվող խանութների բացարձակ մեծամասնությանը և այլն և այլն։

Վարչապետն այսօր կառավարության նիստի ժամանակ ութ և կես րոպե հատկացրեց, որպեսզի մեզ, բիզնեսմեններիս ներկայացնի, որպես հարկերից խուսափող, անգրագետ և միջազգային ստանդարտներին չհամապատասխանող մարդկանց, ովքեր կառավարությունից շատ բան են ուզում, բայց լայաղ չեն անում հարկերը վճարեն ու զինվորի հացն են գողանում։ Եվ նա դա ասեց բիզնեսմենների հետ գործընկերային հարաբերությունները խորացնելու ՌՈՄԱՆՏԻԿ վերնագրի ներքո։Չեմ կարող չհամաձայնվել, որ մեր կառավարությունը չի գողանում և հարկեր էլ իջեցրել է, ու որ հարկերը չվճարելը գողություն է և զինվորի հաց գողանալ, բայց․ա) միթե մենք, որպես բյուջեն լցնող և կառավարության ԳՈՐԾԱՏՈՒ հանդիսացող խավ, իրավունք չունենք քննադատել կառավարությանը տարբեր հարցերի շուրջ, այդ թվում և տնտեսական քաղաքականությանը վերաբերողներին; բ) արդյո՞ք 2018 և 2019 թվականի բյուջեի եկամտային մասը գերակատարող խավին իրավունք ունի քննադատել բյուջեի ծախսային մասը թերակատարող թիմը;գ) արդյո՞ք մենք, բիզնեսմեններս, անմասն ենք մեր բանակի հաղթանակներից և պարտություններից։ դ) արդյո՞ք Կառավարությունը, ու մասնավորապես ՊԵԿը, մեղավոր չէ, որ կան հարյուր հազարավոր չգրանցված աշխատողներ, որ հարյուր հազարավոր գրանցված աշխատողների իրական աշխատավարձն էապես ավելի ավել է, քան իրենց գրանցվածը, որ բազմաթիվ դիստրիբյուցիայով զբաղվող ընկերություններ չեն կարող նույնիսկ զոռով հաշիվ-ֆակտուրա դուրս գրել Երևանից դուրս գտնվող խանութների բացարձակ մեծամասնությանը և այլն և այլն։Ստորագրեմ էսպես՝ վերջին մի հինգ տարիներին խոշոր հարկատու հանդիսացող, միջազգային աուդիտ անցնող, Սերժի ժամանակ խոսացող, այս Կառավարությանն ամենամեծ հաջողությունը ցանկացող, անգրագետ գործարար մը։

Gepostet von Vahan Kerobyan am Donnerstag, 13. August 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31