Լրահոս
Օրվա լրահոսը

Քայլերթ Երևանում․ «Բելառուսը պետք է ուժեղ լինի»

Օգոստոս 13,2020 22:23

Երևանում օգոստոսի 13-ին քայլերթ էր կազմակերպվել՝ համերաշխություն և աջակցություն Բելառուսին ։ Մասնակիցները՝  պաստառներով, ծաղիկներով և փուչիկներով Ազգային ժողովի շենքից շարժվել են մինչև կառավարության շենք, որտեղ հարգել են ցույցերի ընթացքում զոհված քաղաքացու հիշատակը։

Հիշեցնենք՝ Բելառուսում արդեն քանի օր է ցույցեր են ընդդեմ 6-րդ անգամ վերընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի։ Ցույցերի  արդյունքում կան վիրավորներ, ձերբակալվածներ և զոհ։
Քայլերթի կազմակերպիչներ Նենսի Մկրտչյանը և Արեգ Գալոյանը ինքնաբուխ որոշել էին աջակցել Բելառուսում ապրող իրենց ընկերներին։ Նրանք «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում միջոցառում էին բացել և հրավիրել էին իրենց ընկերներին։ 

Նենսի Մկրտչյանը

Aravot.am-ի հետ զրույցում Նենսի Մկրտչյանը ասաց, որ պատրաստ էին երկուսով այդ քայլերթը կատարել, սակայն զարմացել էին, երբ Ազգային ժողովի շենքի դիմաց իրենց սպասել են քաղաքացիներ, որոնց նույնիսկ չէին ճանաչում։ Իրենց միացել էին նաև ազգությամբ բելառուս երկու քաղաքացի։
 

«Մենք այսօր գոռում էինք, որ մենք Բելառուսի հետ ենք, որ Բելառուսը պետք է ուժեղ լինի, և մեր ընկերներին կոչ էինք անում, որ իրենք ապահով լինեն, որովհետև գիտենք, թե ինչքան վայրագություններ են տեղի ունեցել այս ցույցերի ընթացքում։ Անձամբ իմ ընկերներից մի քանիսը փակված են եղել, մի քանի օր ես իրենցից նորություն չեմ ունեցել։ Դա ինձ համար մարդու իրավունքների ամենախորը ոտնահարումն է, և այդ ամենի պատճառով ես մի քանի օր պարզապես չէի կարողանում քնել, որովհետև այն, ինչ երկու տարի առաջ ես արել եմ իմ երկրի համար հեղափոխության ընթացքում, ես այդ ամենի միջով չեմ անցել, որ հասնեմ այն ազատ և անկախ երկրին, որն այսօր մենք ունենք Հայաստանում։ Եվ երբ մենք իրենց ընտրություններից առաջ զրուցում էինք մեր բելառուս ընկերների հետ, թե ի՞նչ կլինի, ո՞նց կլինի, իրենք չէին պատկերացնում, որ այսպես կլինի, բայց մենք ասում էինք որպես Հայաստան՝ երկիր, որը հեղափոխություն է իրականացրել և հիմա ունի շատ հեղափոխական բարեփոխումներ, մենք միշտ ձեր կողքին ենք՝ անկախ քաղաքական դիրքորոշումից, որ մեր երկրի ղեկավարությունը իրականացնում է, անձամբ մենք համերաշխություն ենք հայտնում»,- ասաց նա՝ հավելով, որ վստահ է՝ իրենց քայլերթի մասին հրապարակումները կուրախացնեն և ուժ կտան իր բելառուս ընկերներին։


Քայլերթին մասնակցելու պայմաններից է եղել կրել դիմակներ և պահել սոցիալական հեռավորությունը։ Ոստիկանությունը ուղեկցել է քայլերթի մասնակիցներին, և ընթացքում միջադեպեր չեն գրանցվել․ «Ես դա ցույց եմ տվել, որովհետև երկու տարի առաջ մենք ասում էինք՝ ոստիկանը մերն է, ու այսօր դա էի ուզում ցույց տալ իմ բելառուս ընկերներին։ Որովհետև հենց ուժայիններն են իրենց նկատմամբ ոտնձգություններ իրականացնում, և պետք է վերջ դրվի դրան։ Մենք այսօր ուղղակի հավաքվել էինք՝ մարդու իրավունքների տեսանկյունից, հավաքվել էինք այդ կոչը անելու, որ իրենք ուժեղ լինեն և մինչև վերջ պայքարեն»։


Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31