Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում մատուցողուհու են դատում․ նա մեղադրվում է Մայիսյանում հյուրատունը պոռնկանոցի վերածելու մեջ

Օգոստոս 13,2020 21:48

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ սկսվել է Սվետլանա Զ․-ի դեմ հարուցված քրեական գործի քննությունը։
Ըստ քրեական գործի, վերջինս, աշխատելով  Շիրակի մարզի Մայիսյան գյուղի վարչական տարածքում գտնվող «Մուշ» ռեստորանային համալիրում որպես մատուցողուհի, հյուրանոցի բնականոն գործունությունն ապահովելու ու գույքային օգուտ ստանալու նպատակով, մի խումբ կանանց հյուրանոցային սենյակներ է տրամադրել՝ նպաստելով պոռնկությամբ զբաղվելուն։

Մատուցողուհին, մարմնավաճառուհիների հետ նախնական համաձայնության գալով, բջջային հեռախոսազանգերով նրանց հրավիրել է հյուրանոց՝ հյուրանոցային համարներից օգտվող տղամարդկանց ցանկությամբ։

Ամբաստանյալը՝ որպես միջնորդավճար, կանանցից յուրաքանչյուր սեռական հարաբերության համար գանձել է 1000 դրամ, իսկ կանայք իրենց ծառայությունները մատուցել են 5000, երբեմն նաև 10 000 դրամի շրջանակներում։

Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» կայքից, ամբաստանյալը «գույքային օգուտ ստանալով՝ հիշյալ հանրային հաստատությունը տևական ժամանակ՝ 2019 թվականի փետրվար ամսից մինչև 2020 թվականի փետրվար ամիսը, օգտագործել է որպես պոռնկությամբ զբաղվելու կացարան՝ այդ կերպ ուղղակիորեն նպաստելով նշված գործողությունների կատարմանը» :

Հետաքրքիրն այն է, որ այս կինը նույն արարքի համար դատված է եղել․ նույն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից երեք տարվա ազատազրկման է  դատապարտվել, որը պայմանականորեն չի կիրառվել, նշանակվել է երկու տարի փորձաշրջան, սակայն դատվածությունը դեռ չմարած ու չվերացած՝ կատարել է նույն արարքը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31